-
24.11.2014|
10:24
Պետք է պարտադրել իրենց շահերին ծառայեցվող վիճակը պետության շահերին ծառայեցնել: Հասարակությունն ինքը պետք է որոշի իր ապագան՝ առանց մանիպուլյացիաների:
-
24.11.2014|
10:18
Հայաստանում կուսակրոն հոգևորական չպետք է լինի՝ Աստված չի կարող դեմ լինել երեխայի ծննդին, ընտանիքին, կնոջ և տղամարդու միությանը: Ես չգիտեմ, թե դա երբ է մտել մեր Եկեղեցի, բայց գիտեմ, որ առաջին կաթողիկոսը ոչ միայն ամուսնացած է եղել, այլև կաթողիկոսի պաշտոնը փոխանցվել է ժառանգաբար:
-
23.11.2014|
15:17
Նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ։
-
23.11.2014|
15:15
Ռուսաստանը կարող է ստանալ ուղղաթիռակիր առաջին «Միստրալը» արդեն մեկ շաբաթվա մեջ՝ հաղորդել է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրը:
-
23.11.2014|
15:11
NEWS.am-ը կրճատումներով տպագրել է պատմաբան, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի Միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Էթիեն Կոպոյի հոդվածը՝ հրապարակված նրա «Susam-Sokak» բլոգում։
-
23.11.2014|
15:10
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստը հերքելը։
-
23.11.2014|
15:09
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է, որ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները սկսել են զգացվել նաև Հայաստանում.
-
23.11.2014|
15:08
ՈՒկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանն ունի մոտ 7 հազար 5 հարյուր զինծառայող։ Պաշտոնական Կիևը հաղորդել է, որ անցած 24 ժամում բախումներում սպանվել է 4 և վիրավորվել առնվազն 10 ուկրաինացի զինծառայող։
-
23.11.2014|
15:06
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ստամբուլում` Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է, որ Եվրոպան պետք է էներգակիրների մատակարարման այլ աղբյուրներ գտնի և նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից։
-
23.11.2014|
15:05
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ դեռ կան լուրջ տարաձայնություններ։ Նա Վիեննայում հանդիպելու է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։