-
20.11.2014|
14:20
Հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի շուրջ զարգացումներին զուգահեռ պաշտոնական Բաքուն ակտիվացնում է խոսակցությունները ամռանը Ղարաբաղում ձերբակալված երկու դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու մասին։
-
20.11.2014|
14:17
ԱՄՆ-ի պետդեպարտամենտում տեղյակ են, որ արգելվել է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը ադրբեջանցիների խոցած հայկական ուղղաթիռի անկման վայր։ Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան ասաց պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն։
-
20.11.2014|
14:16
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:
-
20.11.2014|
13:45
2015-ին բյուջեի թեժ քննարկումների ընթացքում մի տեսակ մոռացության էր տրվել ամենակարևորը։ Հունվարի 1-ից Հայաստանը ՄՄ անդամ է դառնալու, արդյոք այս օրերին քննարկվող բյուջեն համահո՞ւնչ է այդ գործընթացին։
-
20.11.2014|
12:57
Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիկը, «Ноев ковчег»-ի փոխանցմամբ, առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան է, որն Անի քաղաքի առնչությամբ արտաբերել է «հայկական» որակումը:
-
20.11.2014|
12:37
Նոյեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրված համերգը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 85-ամյա հոբելյանին։
-
-
20.11.2014|
12:34
Արքայազն Չառլզը նոյեմբերի 19-ին այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի։ Այցը պատմական է՝ Նորին արքայական մեծությունն առաջին անգամ է լինում Մեծ Բրիտանիայում հայկական եկեղեցում:
-
20.11.2014|
12:32
Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործելաոճը չփոխվի, իրենք կփորձեն հարցը լուծել սեփական ուժերով:
-
20.11.2014|
12:30
Սիրիացի ընդդիմադիրներն ու Թուրքիան պահանջում են Սիրիայի տարածքը ոչթռիչքային գոտի սահմանել, սակայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պահանջը դարձյալ մերժելու է: