-
08.11.2014|
11:51
Եմենի հատուկ ուժերը հաղորդում են, որ նրանց հաջողվել է երկրի հարավում սպանել «Ալ-Քաիդայի» ազդեցիկ առաջնորդի և վիրավորել նրա աջակիցներից մեկին:
-
08.11.2014|
11:49
Վանաձորում ամեն շաբաթ օր իրականացվում է գյուղանտեսական ապրանքների տոնավաճառ։ Լոռու մարզի տարբեր համայնքների գյուղատնտեսներ իրենց արտադրանքը՝ բանջարեղեն, միրգ, մսամթերք, կաթնամթերք և այլն, բերում են մարզկենտրոն և մատչելի գներով իրականացնում գյուղմթերքների վաճառք։
-
08.11.2014|
10:44
Նոյեմբերի 21-ին, շարունակելով ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, այս անգամ մի հեղինակային երեկո կնվիրի Գեղունի Չթչյանին:
-
08.11.2014|
09:23
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան ՀՀ Նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. Մարտահրավերները և լուծումները» խորագիրը կրող սեմինար, որը նախատեսված է աշխատող և ուսանող երիտասարդ լրագրողների համար:
-
07.11.2014|
21:12
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Հայկ Կյուրեղյանի դատական առաջին նիստը:
-
07.11.2014|
18:20
Նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
-
07.11.2014|
18:14
«Փարաջանովյան տարում արդեն անցկացվել են բազմաբովանդակ տարբեր միջոցառումներ: Երկիրն այն վիճակում չէ, որ մեծ միջոցառումներ նախաձեռնեինք, որոնք, չեմ կարծում, թե մեծ արդյունք են տալիս»,- «Իրատես de facto» ակումբում երեկ լրագրողներին տեղեկացրեց Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-
07.11.2014|
16:33
Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» մատենաշարը համալրվեց 7-րդ հատորով: Նոյեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների կյանքն ու մարտական ուղին ներկայացնող «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորի շնորհանդեսը։
-
07.11.2014|
16:32
Արմավիրի մարզի տարբեր գյուղերի շուրջ 50 աշակերտ նոյեմբերի 6-ին իրենց պատմության ուսուցիչների հետ «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և «Եռաբլուր» պանթեոն։
-
07.11.2014|
16:25
Այսօր Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի գործընկերները ազդարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի պաշտոնական միջտարածաշրջանային բացումը, որն առաջինն է միջտարածաշրջանային միջոցառումներից: Մյուսները կազմակերպվելու են Վրաստանում, Թուրքիայում և Հունաստանում: