ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Առողջ ապրելակերպի դասընթացներ՝ Չինարիի և Այգեպարի դպրոցներում

    Առողջ ապրելակերպի դասընթացներ՝ Չինարիի և Այգեպարի դպրոցներում

    25.10.2014| 17:33
    Հոկտեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այց կատարեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:
  • Գիտարշավներ՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով

    Գիտարշավներ՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով

    25.10.2014| 16:09
    Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացված երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավին նվիրված մամուլի ասուլիսում այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհում զարգանում է տարածաշրջանային զբոսաշրջության գաղափարը, և մենք նույնպես այս համատեքստում պետք է կարողանանք մրցունակ լինել։
  • «Մեթոդների և մոտեցումների տարբերություն է»

    «Մեթոդների և մոտեցումների տարբերություն է»

    25.10.2014| 16:07
    Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակում «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարներ» թեմայով սեմինարին մասնակցում էր նաև ազգությամբ հայ Սյուզան Մոնոն, որն այսօր դասավանդում է ԼԱԲՃԴ-ում:
  • Հաղթեց նոկաուտով

    Հաղթեց նոկաուտով

    25.10.2014| 16:04
    Ուժեղ մրցակիցների հետ բռնցքամարտելուց խուսափելու պատճառով WBA վարկածով աշխարհի չեմպիոնությունը կորցրած, վարկանիշային աղյուսակում անգամ տասնհինգ ուժեղների շարքից դուրս մնացած Ալեքսանդր Պովետկինն ուրբաթ երեկոյան Մոսկվայում ռինգ ելավ կամերունցի Կառլոս Տակամի դեմ, ով WBC վարկածով արծաթե գոտու տիրակալն էր:
  • Եվրախորհրդի պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները

    Եվրախորհրդի պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները

    25.10.2014| 16:02
    Իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում պետք է դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Բաքու կատարած երկօրյա այցի ընթացքում։
  • Հայտնի են եռյակի հետագա հանրահավաքների օրերը՝ շաբաթը մեկ

    Հայտնի են եռյակի հետագա հանրահավաքների օրերը՝ շաբաթը մեկ

    25.10.2014| 16:01
    Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
  • «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի մեկնարկը

    «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի մեկնարկը

    25.10.2014| 15:59
    Այսօր, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Երևանի 6-րդ միջազգային «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ժամը 17:30-ին կմեկնարկի կարմիր գորգի քայլերթը:
  • ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են համագործակցելու ՌԴ-ի հետ

    ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են համագործակցելու ՌԴ-ի հետ

    25.10.2014| 15:57
    ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են համագործակցելու Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
  • «Իսլամական պետության» զինյալները քիմիական զենք են օգտագործել

    «Իսլամական պետության» զինյալները քիմիական զենք են օգտագործել

    25.10.2014| 15:55
    ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Իրաքի ոստիկանների դեմ թունավոր գազի կիրառման մասին հաղորդումների հիման վրա:
  • Էբոլայով հիվանդ բուժքույրերը լիովին ապաքինվել են

    Էբոլայով հիվանդ բուժքույրերը լիովին ապաքինվել են

    25.10.2014| 15:53
    ԱՄՆ-ի Տեքսաս նահանգից երկու բուժքույրերը, ովքեր վարակվել էին Էբոլա վիրուսով Լիբերիայից ԱՄՆ տեղափոխված հիվանդին խնամելու ժամանակ, լիովին ապաքինվել են: