-
16.10.2014|
15:16
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հոկտեմբերի 17-ին, «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակում:
-
16.10.2014|
15:14
Կառավարության նիստի օրը նոր խնդիր է ծագել՝ Եկմալյան փողոցի բնակիչները փակել էին Տիգրան Մեծ փողոցը:
-
16.10.2014|
15:12
Պրահայում սկսվում է վրաց - ռուսական բանակցությունների հերթական փուլը՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի մասնակցությամբ:
-
16.10.2014|
15:10
ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի օրը հանդիպել են Վիեննայում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ մինչև նոյեմբերի 24-ի վերջնաժամկետը վերջնական համաձայնության հանգելու համար։
-
16.10.2014|
15:09
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին:
-
16.10.2014|
14:34
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե վիրավորված չէ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշումից, սակայն համաձայն չէ վերջինիս հետ: Հովհաննիսյանը նաև ասել է, թե դեմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն և չի կարծում, թե ովքեր դեմ են, ապա ջղաձգության խնդիր ունեն:
-
16.10.2014|
14:15
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի ազգային ակադեմիական թատրոնում:
-
16.10.2014|
13:23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Նյու-Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
-
16.10.2014|
12:52
Ընդդիմադիր նեոբոլշևիկյան առաջամարտիկների դրոշակակիրներից մեկը շատ վատ, անընդունելի, վիրավորական համեմատություն է արել ընդդիմադիր այլ գերառաջամարտիկ կնոջ հասցեին:
-
16.10.2014|
12:46
2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (www.eufoa.am ) կազմակերպության աջակցությամբ Եվրոպական խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: