-
11.10.2014|
12:32
Ազատության հրապարակում ընդդիմության միասնական հանրահավաքում ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
-
11.10.2014|
12:31
«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, և թե ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»,-արձագանքելով եռյակի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
11.10.2014|
12:27
Միասին ենք ազատագրելու մեր երկիրը: Ազատության հրապարակում ընթացող եռյակի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
-
11.10.2014|
12:25
Սա մեր պայքարի հրաշալի մեկնարկն է: Ազատության հրապարակում երեք ոչիշխանական ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը այս բառերով սկսեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը:
-
11.10.2014|
12:21
Անցյալ տարի դուք ձեր քվեարկությամբ ցույց տվեցիք, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն ու այլևս անելիք չունեն՝ ոչիշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.
-
11.10.2014|
12:19
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
-
11.10.2014|
12:17
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով.
-
11.10.2014|
12:14
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով.
-
11.10.2014|
12:12
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
-
11.10.2014|
12:10
Սիրելի հայրենակիցներ,
Նախքան ելույթիս բուն նյութին անցնելը հարկ եմ համարում կատարել որոշ հստակեցումներ, ինչի անհրաժեշտությունը թելադրված է Քառյակի գործունեության և հետապնդած նպատակների վերաբերյալ զանազան անհեթեթ կարծիքների ու ասեկոսեների առկայությամբ.