10.10.2014|
13:21
Լրացավ լիբանանահայ նշանավոր բանաստեղծ, գրող, թատերագիր, մանկավարժ ու հրապարակախոս ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ (Ճենտերեճյան) (1914-1990) ծննդյան 100-ամյակը: Հայտնի մտավորականի հոբելյանին էր նվիրված օրերս գրողների տան դահլիճում կայացած հուշ-ցերեկույթը, որը բացեց ՀՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Է. Միլիտոնյանը: