-
01.10.2014|
15:08
Եթե Հայաստանում ոչինչ չփոխվի՝ 65 և ավելի բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, իսկ 60 և ավելի տարեկանները կկազմեն 26-27 տոկոս: Այսինքն՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը կլինի տարեց: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
-
01.10.2014|
15:03
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով նշանակված դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը չունի իր շահերը ներկայացնող պաշտպան և պահանջեց գործում ներգրավել հանրային պաշտպանի:
-
01.10.2014|
14:59
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները և լրագրողները շունչները պահած այս պահին սպասում են կառավարության ներկայացուցչին, որի խոսքը որոշիչ պետք է լինի։ Կես ժամ առաջ ԱԺ-ում ավարտվեց շրջանառության հարկի վերաբերյալ քննարկումը, որը տեղի ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ։
-
01.10.2014|
12:33
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ է արել «պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ ոտնձգություններ կատարած անձանց և վերջ դնել անպատժելիության մթնոլորտին»։
-
01.10.2014|
12:32
Հոկտեմբերի 1-5-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կանցկացվի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին:
-
01.10.2014|
12:31
Դալլասում գրանցվել է Էբոլայով հիվանդացության դեպք, որն առաջինն է Միացյալ Նահանգներում: Տեքսասի երիցականների հոսպիտալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը, որի անունը չի հրապարակվում, գտնվում է ինֆեկցիոն մեկուսարանում:
-
01.10.2014|
12:28
Ռուսաստանը երկու տարով դադարեցրել է մասնակցությունը ամերիկյան դպրոցական փոխանակման Future Leaders Exchange (Ապագա առաջնորդների փոխանակում) ծրագրին:
-
01.10.2014|
12:27
Ինձ համար մեծ պատիվ է Երևանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը` բարեկամ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին: Սիրով եմ հիշում նաև 2011 թ. իմ պետական այցը Հունաստան:
-
01.10.2014|
12:25
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով ՀՀ ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու նախագահների առանձնազրույցը:
-
01.10.2014|
12:23
Աստրախանում՝ Կասպյան ավազանի երկրների գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: