-
29.09.2014|
16:31
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը առաջարկել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարել փոփոխություններ և կարգազանց պատգամավորներ ճանաչել նաև նրանց, ովքեր գրանցվում և քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն:
-
29.09.2014|
15:03
Տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նա օրինակ է բերել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը և Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը:
-
29.09.2014|
14:59
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում: Սեպտեմբերի 27-ին Մալիբուում նրա մեքենայում են եղել 2 երեխաները և ընկերուհին` դերասանուհի Լիա Ռեմինին:
-
29.09.2014|
14:58
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե հայ-թուրքական արձանագրությունները հանվելո՞ւ են ԱԺ մեծ օրակարգից և ի՞նչ ճակատագիր են ունենալու:Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե հարցը հռետորական է և հավելեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից հանրապետության նախագահն արդեն անդրադարձել է այդ հարցին:
-
29.09.2014|
14:53
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
-
29.09.2014|
14:50
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
-
29.09.2014|
14:47
ՀՀԿ խմբակցության պատգամավորները քառօրյայի առաջին նիստում շփոթվեցին և կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին:
-
29.09.2014|
14:43
Աստրախանում մեկնարկում է Կասպյան երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները։
-
29.09.2014|
14:41
Հանկարծամահ է եղել Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում:
-
29.09.2014|
14:34
Ներկայացնում ենք մի հատված 1994-1997 թթ. ՀՀ նախագահի խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ հետ հարցազրույցից: