-
26.09.2014|
18:06
ՌԴ Պետդուման 441 կողմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնելու 2015-ի հունվարի 1-ից: Ըստ պայմանագրի՝ ԵՏՄ-ի բյուջեն ձևավորվելու է ռուսական ռուբլով՝ անդամ-երկրների մասնաբաժինների հիման վրա:
-
26.09.2014|
18:04
Աբխազիայի կառավարությունն այսօր հրաժարական է տվել: Կառավարության նիստին ներկա երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է հրաժարականի փաստաթուղթը:
-
26.09.2014|
18:01
Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ: Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:
-
26.09.2014|
17:10
«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ին նախաձեռնվեց այց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոց: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
-
26.09.2014|
15:55
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ... ոչ ոքի համար» զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:
-
26.09.2014|
15:52
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց նա քաղաքացուց պահանջել և ստացել է 1700 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո կենտրոնը:
-
26.09.2014|
13:59
Սեպտեմբերի 25-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա անդրանիկ նիստը՝ օրակարգային 7 հարցերով:
2014-2015 ուստարվա 1-ին կիսամյակի ժամանակացույցի հաստատումից հետո գիտխորհուրդն անցավ հաջորդ ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկի հաստատմանը:
-
26.09.2014|
13:58
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթին, կարևորեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այդ հարցին անդրադարձ է եղել ՄԱԿ-ի ամբիոնից:
-
26.09.2014|
13:56
«Մենք մի տարի առաջ նորմալ Ռուսաստանի հետ էինք բանակցում, այսօր նա սանկցիաների տակ գտնվող մեկուսացած պետություն է»,-ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում: Նախկին արտգործնախարարի տպավորությամբ՝ Հայաստանը շարժվում է «Ընկերովի մահը հարսանիք է» ասացվածքով:
-
26.09.2014|
13:27
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ընթացքում: