-
26.09.2014|
13:25
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի՝ «Գրողի ծոցին վավերացնեք» արտահայտությանը, նշեց, որ այն իդիոմատիկ արտահայտություն է, որը թարգմանվել է անգլերեն որպես իդիոմ: ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ ինքը ՄԱԿ-ի ամբիոնից լսել է տարբեր հայհոյանքներ ու ելույթներ:
-
26.09.2014|
12:41
Ընթացիկ մրցաշրջանին ընդառաջ կազմի առումով լուրջ փոփոխություններ կրած «Բարսելոնը» շատ հնարավոր է, որ նոր «հրաժարիմք» ունենա ի դեմս Ժերար Պիկեի, ով «Մանչեստր Յունայթեդ» վերադառնալու ցանկություն ունի (2004-2008 թթ. հանդես է եկել այստեղ), սակայն դրա իրագործմանը կարող է խանգարել Շակիրան, տեղեկացնում է Daily Mirror-ը:
-
26.09.2014|
12:40
Անցած մրցաշրջանի անհաջողություններից հետո հիմնովին վերափոխվելու ուղի բռնած «Մանչեստր Յունայթեդը» շարունակում է «տառապել» Քրիշտիանու Ռոնալդուին հետ բերելու ցանկությամբ:
-
26.09.2014|
12:38
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում մարզական խոշորագույն հանդեսում հավաքականի մակարդակով ևս պատշաճ մասնակցելու համար:
-
26.09.2014|
12:37
Ինչպես հայտնի է, Եվրոպայի նախընտրականում Ալբանիայի հավաքականին պարտվելուց հետո պաշտոնից հեռացվեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը, ում փոխարինելու եկավ Ֆերնանդու Սանտուշը:
-
26.09.2014|
12:35
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերելու «Լիվերպուլի» երիտասարդ կիսապաշտպան Ռահիմ Սթեռլինգին ու կարծես թե մոտ է գործարքի կայացմանը, քանի որ մերսիսայդցիները որքան էլ ձգտում են ֆուտբոլիստին իրենց կազմում պահել` առաջարկելով երկարաժամկետ պայմանագիր, սակայն ոնց որ թե ընդհանուր հայտարարի չեն գալիս:
-
26.09.2014|
12:33
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով լրագրողների՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու մասին հարցին, ասաց. «Ամոթալի նշանակում է, ապտակ է հասարակությանը»:
-
26.09.2014|
12:23
Թղթե գրքի շուկան աշխարհում արձանագրում է ամենամյա անկումներ, իսկ անհամեմատ փոքր տոկոս կազմող էլեկտրոնային գրքերի շուկան առաջընթաց է ապրում: Այնուամենայնիվ, շուկան գրավելու մասին խոսք լինել չի կարող: Ըստ փորձագետների՝ էլեկտրոնային գիրքը կարող Է գրավել գրքի շուկայի քառորդ մասը: Ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում:
-
26.09.2014|
12:09
Լույս է տեսել գրականագետ, արձակագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «Հատուցման տասներեք ղողանջ» պատմվածքների ժողովածուն: Սա հեղինակի հինգերորդ գիրքն է, ամփոփում է նրա վերջին տարիների ուսումնասիրությունները:
-
26.09.2014|
12:06
Այդ աղջկան առաջին անգամ տեսա անգլիական «Picadilly» փաբում, որն իմ բարեկամ Ադամ Սմիթի սեփականություններից մեկն էր աֆրիկյան այդ քաղաքում: Հենց այդտեղ պայմանավորվել էի հանդիպել նրա հետ: