-
20.09.2014|
12:51
Թուրքիան հնարավոր է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնի՝ Haber7 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
-
20.09.2014|
12:50
«Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը ազատ է արձակվել տնային կալանքից:
-
20.09.2014|
12:48
Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան 2015 թվականին հրավիրել Հայաստան։ Սրբազան քահանայապետը սիրով ընդունել է հրավերը։
-
20.09.2014|
12:44
Եկող տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցավոք, այն ավելի շատ համազգային տոնի են վերածել, քան մարտահրավերների դիմակայելու եւ գործնական քայլեր անելու հնարավորության: Հայաստանում դեմագոգիայով են զբաղված, Սփյուռքում էլ մարդիկ իրենց ազգությունը վերածել են մասնագիտության ու դրա հաշվին ինչ-ինչ դիվիդենտներ են ստանում:
-
20.09.2014|
12:40
Ալեքսանդր Շպակովսկին Բելառուսի Հանրապետության «Ցիտադել» վերլուծական նախագծի հեղինակն է: Նա Հայաստանում էր՝ մասնակցելու սեպտեմբերի 17-18-ը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կազմակերպված «Հայաստանի մարզերը հօգուտ եվրասիական ինտեգրման» միջազգային կոնֆերանսին, որը կազմակերպել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը: Հանդիպելով մեկնումից առաջ՝ հնարավորություն ունեցա նրա հետ հանգամանալից հարցազրույց ունենալ, որը կտպագրվի «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 23–ի համարում:
-
20.09.2014|
12:38
Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին և ամենայն աջակցություն կցուցաբերի «մինչև օկուպացված տարածքների լիակատար ազատագրումը, ինչպես նաև դրանից հետո», -երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
-
20.09.2014|
11:47
«Նարեկացի» արվեստի միության կազմակերպած «Մանսուրյանական օրերը» ամփոփվեցին հանդիսավոր համերգով: Անվանի կոմպոզիտորի 75-րդ տարեդարձին նվիրված համերգը մեկնարկեց ալեգրո «Ալլեգրո Բարբարո» ստեղծագործությամբ : Հնչեցին նաև Տիգրան Մանսուրյանի դաշնամուրային տրիոն, հայրենները, խմբերգերը:
-
20.09.2014|
11:46
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ժամանակավորապես տարհանել են Սպիտակ տան աշխատակիցներին՝ այն բանից հետո, երբ անհայտ անձը փորձել է թափանցել շենքից ներս:
-
20.09.2014|
11:45
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Բասի թեկնածությունը։
Ըստ Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ Բասի թեկնածությունը հաստատվել է 98:0 ձայների հարաբերակցությամբ։
-
20.09.2014|
11:43
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է վերադարձնել 25 հազար դոլարանոց ժամացույցը, որն իրեն նվիրել են Բրազիլիայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ: