-
20.09.2014|
11:42
Սիերա Լեոնեի բնակիչներին արգելել են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը տնից դուրս գալ: Հայտարարված եռօրյա կարանտինը նախատեսված է Էբոլա վիրուսի տարածումը երկրում կանխելու համար:
-
20.09.2014|
10:55
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հայտարարել է մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին: «Երկար մտածումներից հետո ես որոշում եմ կայացրել ֆրանսիացի ժողովրդին առաջարկել նոր քաղաքական ընտրություն», - գրել է Սարկոզին իր ֆեյսբուքյան էջում:
-
20.09.2014|
10:53
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք» խորագիրով ռազմահայրենասիրական բովանդակությամբ տոնական միջոցառում:
-
19.09.2014|
17:15
Վաղը «Սիրահարների այգում» («Պողոսյան պարտեզներ») տեղի կունենա «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը:
-
19.09.2014|
16:23
Երիտասարդ պահպանողականների միությունը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
Երիտասարդ պահպանողականների միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին և նրա զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձևավորելու հավակնող շարժում է:
-
19.09.2014|
15:49
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 18-19-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց:
-
19.09.2014|
15:16
Ազգային ժողովում ներկայացված «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների և նրանց ու իշխանությունների արանքում մանևրող Հայ հեղափոխական դաշնակցության առաջիկա անելիքները, մասնավորապես՝ հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքը, շարունակելու են մնալ ներքաղաքական կարևորագույն ինտրիգը:
-
19.09.2014|
14:50
Անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից, ընդամենը մեկ օր անց՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար պայքարող Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատավարությունը: Նախատեսվում է, որ այդ օրը ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
-
19.09.2014|
14:44
Սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարակության օրն է։ Օրվա առիթով տեղի ունեցած ասուլիսում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասել է, թե իշխանությունները միշտ դեմ են լինելու քաղաքացիական հասարակություններին, սակայն վերջիններս պետք է զարգանան ի հեճուկս իշխանությունների:
-
19.09.2014|
13:30
Շոտլանդիայի անկախության հանրաքվեի առաջին տվյալները փաստում են, որ ընտրողների 54 տոկոսը դեմ է Միացյալ Թագավորությունից անջատվելուն, առայժմ ընտրողների 46 տոկոսն է քվեարկել Շոտլանդիայի անկախության համար՝ 26 շրջանից ստացված արդյունքներով, դեռևս հաշվում են 6 տարածքներից ստացված քվեները: