-
18.09.2014|
12:38
«Գրական տապան- 2014» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ին Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:
-
18.09.2014|
12:36
Այսօր ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում» խորագրով համերգային երեկոն: Ելույթ կունենան Սլովակիայի օպերային թատրոնի մեներգիչները` Մարտինա Մասարկովան (սոպրանո), Թերեզիա Կրուզլիակովան (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրեսլիկը (տենոր) և Ռոբերտ Պեչանեցը (դաշնամուր):
-
18.09.2014|
12:33
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադա կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի ուկրաինական համայնքի հետ: Օտտավայում ուկրաինացիների հետ հանդիպմանը նա կանադա-ուկրաինական համայնքին շնորհակալություն է հայտնել անկախ ՈՒկրաինայի զարգացմանը սատարելու համար, նաև մեկնաբանել Գերագույն ռադայում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:
-
18.09.2014|
12:32
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, սեպտեմբերի 16-17-ին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:
-
18.09.2014|
12:31
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան և առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
-
18.09.2014|
12:28
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիան համարում է Ամերիկայի բացառիկ գործընկերը ու հուսով է, որ երկիրը կմնա միասնական:
-
18.09.2014|
12:26
Այսօր Շոտլանդիան հանրաքվե է անցկացնում, որով կորոշվի՝ մնո՞ւմ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում, թե՞ ոչ:
-
18.09.2014|
12:11
Աստրախանում անհայտ անձինք հարձակվել են BBC-ի ռուսական ծառայության նկարահանող խմբի վրա: Լրագրողները Աստրախան էին ժամանել ռուս-ուկրաինական սահմանին զոհված ռուս զինծառայողների մասին տեսանյութ պատրաստելու:
-
18.09.2014|
12:08
«Եթե Ռուսաստանն արդարացի դիրքորոշում բռնի ԼՂ հակամարտության հարցում, Ադրբեջանը, հանուն Լեռնային Ղարաբաղի և մեր տարածքային ամբողջականության, կարող է դառնալ ՄՄ անդամ, Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի անդամ՝ մեր անկախության պահպանման պայմանով»,-apa.az-ին ասել է Ադրբեջանի «Միացյալ ժողովրդական ճակատի» նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը:
-
18.09.2014|
10:51
Ինձ են դիմել Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչներն այն մասին, որ երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը: