ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Գործընթացը որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն»

    «Գործընթացը որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն»

    17.09.2014| 13:08
    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որ մշտապես դեմ է եղել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, հարցրի.
  • Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում

    Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում

    17.09.2014| 12:30
    Ըստ orer.eu-ի՝ սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման և Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին պայմանագիր, որը հնարավորություն է տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասավանդում։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարլի համալսարանի ընդունելությունների սրահում, իսկ ստորագրումից հետո կողմերը մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության շուրջ։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը ևս կրթության ու գիտության նախարարության խողովակով մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնում դասընթացներն սկսելու համար։
  • Ջեյմս ՈՒորլիքը Երևանում

    Ջեյմս ՈՒորլիքը Երևանում

    17.09.2014| 12:21
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։
  • ԱՄՆ-ին անհանգստացնում է սպառազինությունների կուտակման փաստը

    ԱՄՆ-ին անհանգստացնում է սպառազինությունների կուտակման փաստը

    17.09.2014| 12:16
    «Մենք անհանգստացած ենք սպառազինությունների կուտակման փաստից, ինչը սպառնում է խաղաղությանը և արդյունավետ բանակցություններին»,- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչքա՞ն են անկեղծ Մոսկվայի խաղաղար ջանքերը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:
  • ՈՒկրաինան և Եվրամիությունը վավերացրին Ասոցացման պայմանագիրը

    ՈՒկրաինան և Եվրամիությունը վավերացրին Ասոցացման պայմանագիրը

    17.09.2014| 12:13
    Գերագույն ռադան Կիևում և Եվրախորհրդարանը Ստրասբուրգում միաժամանակ գումարած նիստերում վավերացրել են ՈՒկրաինայի և Եվրամիության Ասոցացման պայմանագիրը։
  • ՕԵԿ-ը սպասում է Սահմանադրության նոր նախագծին

    ՕԵԿ-ը սպասում է Սահմանադրության նոր նախագծին

    17.09.2014| 12:12
    «Երբ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների՝ ինչպես միշտ ենք եղել, և կհայտնենք մեր մոտեցումը: Եթե դրանք մեր մոտեցումներին, դիրքորոշումներին չեն համապատասխանի, մենք կպլանավորենք և կիրականացնենք մեր քայլերը»,- սահմանադրական բարեփոխումների քննարկումից հետո ասել է ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը՝ որպես ընդդիմություն, ինչպե՞ս է պայքարելու ընդունման դեմ:
  • Խուզարկություն Ղրիմի թաթարների մեջլիսում

    Խուզարկություն Ղրիմի թաթարների մեջլիսում

    17.09.2014| 12:10
    ՌԴ անվտանգության ուժերը խուզարկել են Ղրիմի թաթարների մեջլիսը և անդամներից մեկի տունը։ 10 ոստիկան ու զինվորական համազգեստով 6 զինված ու դիմակավորված անձինք Սիմֆերոպոլում շրջապատել են մեջլիսի շենքն ու թույլ չեն տվել մարդկանց ելումուտը։
  • Սկսվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

    Սկսվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

    17.09.2014| 12:08
    Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը։ Ասամբլեայի նախագահ Սեմ Կահամբա Կուտեսան (ՈՒգանդա) նշել է, որ այս տարին նշանակալի և ինտենսիվ կլինի։
  • 2016-ի ամառային օլիմպիադայի ամենաթանկ տոմսը կարժենա 1978 դոլար

    2016-ի ամառային օլիմպիադայի ամենաթանկ տոմսը կարժենա 1978 դոլար

    17.09.2014| 11:48
    2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է տոմսերի արժեքները: Նախատեսված է հինգ գնային կարգ. ամենաթանկից`Ա մինչև ամենաէժանը`Ե:
  • Էբոլան սպառնում է աշխարհին

    Էբոլան սպառնում է աշխարհին

    17.09.2014| 11:45
    Էբոլա տենդի բռնկումը Արևմտյան Աֆրիկայում «սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Վերջինս ընդգծել է, որ Էբոլայի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկանգնեցվի, հիվանդների թիվը կարող է հասնել հարյուր հազարների: