-
16.09.2014|
13:13
Խորհրդարանական ոչիշխանական 4 ուժերի վաղվա նիստի օրակարգում 2 հարց կա՝ Երևանում հանրահավաքի օրվա և օրակարգի, մարզային այցելությունների ժամանակացույցի քննարկումը:
-
16.09.2014|
13:10
Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է:
-
16.09.2014|
13:06
«Դեյլի Սաբահ»-ը գրել է Թուրքիայի նոր կառավարության ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրի Լիսաբոնում՝ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձի մասին՝ վերջին ամիսներին արձանագրված լավատեսության ֆոնի վրա:
-
16.09.2014|
12:28
Ռուսաստանում եվրոյի փոխարժեքը հատել է 50 ռուբլու սահմանը՝ առաջին անգամ այս տարվա ապրիլից սկսած: Եվրոպական արժույթն այսօր բարձրացել է 36 կոպեկով:
-
16.09.2014|
12:26
Վաղը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի հայտնի դիրիժոր Պիետրո Ռիցցոյին (Իտալիա):
-
16.09.2014|
10:40
Հայաստանի 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան և Քաջարան քաղաքները:
-
16.09.2014|
10:34
ՀՀ նախագահի կողմից որպես գործընկեր կազմակերպություն ընտրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ընդգրկված են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված մի շարք անվանակարգեր։
-
16.09.2014|
10:32
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևորել են ՈՒկրաինայում հրադադարի պահպանումը և զինադադարի մոնիթորինգի անցկացումը ԵԱՀԿ կողմից: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
-
16.09.2014|
10:29
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով:
-
15.09.2014|
19:58
Ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է: Այս մասին հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: