-
14.09.2014|
12:08
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ բոլոր հայտարարությունները «հիմարություն» են, այդ թվում՝ ՈՒկրաինայի արևելքում «բուֆերային գոտի» ստեղծելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարությունը: Բուֆերային գոտու առնչությամբ նա ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ, ինչպես ասում են, «երկրորդ Մերձդնեստրի» ստեղծմամբ։
-
14.09.2014|
12:06
Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ժամանակն է, UNIAN-ի փոխանցմամբ` հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Կիևում անցկացվող Յալթայի եվրոպական ռազմավարության 11-րդ ամենամյա հանդիպմանը:
-
14.09.2014|
12:04
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Բասկերի երկրի խորհրդարան և հանդիպել է խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։
-
14.09.2014|
12:03
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կահիրե ՝ աջակցություն փնտրելու «Իսլամական պետություն» հռչակած ծայրահեղ խմբավորումների դեմ պայքարում:
-
14.09.2014|
11:45
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել Մեր Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին, ով գերության մեջ էր գտնվում ծայրահեղականների մոտ: Agence France-Presse-ի տվյալներով՝ բրիտանացին գլխատվել է:
-
14.09.2014|
11:43
Երիտասարդ տարիքում բոտոքսի կիրառումը կարող է սահմանափակել զգացմունքային զարգացումը: Այս մասին զգուշացնում են բրիտանական գիտնականները: Համաձայն «Journal of Aesthetic Nursing» -ի ուսումնասիրությունների՝ ավելի շատ 25-ից ցածր մարդիկ են օգտագործում բոտոքսը կնճիռների հարթեցման համար:
-
14.09.2014|
11:41
Պատժամիջոցները կվատացնեն տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, սակայն դրանք չեն ազդի Ռուսաստանի՝ ՈՒկրաինայի նկատմամբ քաղաքական վարքագծի վրա: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:
-
14.09.2014|
11:39
Հռոմի պապը մարդկությանը կոչ է արել ազատվել արդեն «սկսված երրորդ համաշխարհային պատերազմի» նկատմամբ անտարբերությունից:
-
13.09.2014|
19:07
Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ:
-
13.09.2014|
16:15
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնութայմբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը: