-
13.09.2014|
15:31
Բնակչության 90%-ը վստահում է ՀՀ զինված ուժերին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Gallup International» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
-
13.09.2014|
15:30
ԱԺ փոխնախագահ, ՀՀ և Բելառուսի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկուն:
-
13.09.2014|
15:28
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը նշել է, որ ռուսական տնտեսության վրա անմիջական ազդեցությանը զուգահեռ պատժամիջոցները կունենան երկարաժամկետ ազդեցություն:
-
13.09.2014|
15:21
Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 14-րդ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:
-
13.09.2014|
15:19
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մտերմանալը Բաշար Ասադի ռեժիմի հետ կարող է բացասական ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի վրա և հանգեցնել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական իսլամական խմբավորման մտերմանալուն:
-
13.09.2014|
15:15
Վաշինգտոնում քրիստոնեական համաժողովին մասնակցող Միջին Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
-
13.09.2014|
14:57
Պարոն Օլանդ, տիկին Պելրեն, հանուն պատմության, հանուն մշակույթի, հանուն Ֆրանսիայի ընդունած և ճանաչած ժառանգության հանդեպ հարգանքի, փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը և թույլ տվեք նրա վերաբացումը։
-
13.09.2014|
13:46
Երրորդ աշխարհամարտը, ոնց երևում է, բոլորը բոլորի դեմ եղանակով չի լինելու, այլ բոլորը՝ մեկի դեմ, և այդ մեկը Ռուսաստանն է:
-
13.09.2014|
13:43
25 տարի առաջ` 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, Լեհաստանը ընտրել է իր առաջին ոչ կոմունիստական կառավարության վարչապետին
-
13.09.2014|
13:42
Երեկ Մոսկվայի Բասմաննի դատարանում ավարտվել է Լևոն Հայրապետյանի գործով հերթական դատավարությունը: Նրա կալանավայրում մնալու ժամկետը, չնայած փաստաբանների փաստարկներին, երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև դեկտեմբերի 15-ը: