-
13.09.2014|
13:40
Սեպտեմբերի 12-ին բասկերի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակից:
-
13.09.2014|
13:39
Ռուսաստանը կդիմի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ կապված ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը:
-
13.09.2014|
13:36
Փաստաբան Տատյանա Ակիմցևան, որը դատարանում ներկայացնում էր ռուսական շոուբիզնեսի մի շարք աստղերի շահերը, սպանվել է Մոսկվայի կենտրոնում ՝ իր վարորդի հետ միասին: Ինչպես հաղորդում է ria.ru-ն, անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել փաստաբան կնոջ և նրա վարորդի վրա և անհետացել: Ակիմցևան և վարորդը տեղում մահացել են:
-
13.09.2014|
13:33
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա փաստաբան Տիերի Հերցոգը բողոքարկման դիմում են ներկայացրել վերաքննիչ դատարան, որով պահանջում են հանել իրենց մեղսագրվող կոռուպցիոն մեղադրանքները:
-
13.09.2014|
13:31
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Մալայզիային, որ շատ վճռական դիրքորոշում ունի ԼՂ հարցում, մշտապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողներին՝ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Մալայզիայի վարչապետ Մոհամադ Նաջիբ Տուն Աբդուլ Ռազակի հետ հանդիպումից հետո:
-
13.09.2014|
13:30
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ:
-
13.09.2014|
13:28
Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կբացվի «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը:
-
13.09.2014|
13:27
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարվել էր «Ամառը Երևանում» խորագրով համացանցային լուսանկարչական մրցույթ: Շուրջ 30 մասնակիցներին հունիսի 3-ից հուլիսի 3-ը հնարավորություն էր ընձեռվել Facebook սոցիալական ցանցի կամ էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկել իրենց լուսանկարները և քվեարկել դրանց համար մեկ ամսվա ընթացքում: Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները:
-
13.09.2014|
00:29
Այս օրերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպում են ԵԽԽՎ երկրների խորհրդարանների նախագահները: Հայաստանի Ազգային ժողովից խոսնակների երկու տարին մեկ կայացող համաժողովին մասնակցում է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այսօր` նրա ելույթից առաջ ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը:
-
12.09.2014|
18:01
Հաջորդ շաբաթ Հայաստանում նոր շարժում է ձևավորվելու: Այս մասին այսօր հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Վերջինս քաղաքական ուժերի նկատմամբ թերահավատ է և երկրում փոփոխությունների հնարավորությունը կապում է ազատամարտիկների հետ: