-
08.09.2014|
16:10
Հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո մտադիր է մամուլի քարտուղար նշանակել Գոհար Պողոսյանին:
-
08.09.2014|
16:06
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում շատ բան է փոխվել, բայց ամեն ինչ մնացել է նույնը: Այս մասին հայտարարել է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած իր «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի ռուսերեն հրատարակության շուրջ ծավալված քննարկման ժամանակ:
-
08.09.2014|
16:05
irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ:
-
08.09.2014|
15:29
Բարդ ժամանակներ ենք ապրում:
Հասարակության արժեհամակարգը խաթարված է, գնահատման հին չափանիշները չեն գործում, նորերը չկան:
Մաքսային միության ընդդիմախոսներն արդարացիորեն նշում են, թե Սերժ Սարգսյանն իրավունք չուներ միայնակ որոշելու այդ կառույցին Հայաստանի միանալու հարցը:
-
08.09.2014|
15:15
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
-
08.09.2014|
15:13
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Գևորգյանն այսօր հրապարակել է նախորդ տարվա նոյեմբերի 5-ի գործով մեղադրական ճառը:
-
08.09.2014|
15:09
Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարեց հայրենիքից դուրս՝ Իտալիայում:
-
08.09.2014|
15:07
ԱԺ ոչիշխանական ուժերի քառյակը իշխանություններին է ներկայացրել տասներկու կետերից բաղկացած պահանջ և տրամադրել որոշակի ժամանակ՝ դրանք ի կատար ածելու համար: Ոչիշխանական ուժերն աշնանը պատրաստվում են նախաձեռնելու նաև ակտիվ գործողություններ:
-
08.09.2014|
15:05
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը «խուճապային քայլեր» է անվանել Մեծ Բրիտանիայի թագավորության այդ հատվածին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու կառավարության ծրագիրը, եթե շոտլանդացիները անկախության դեմ քվեարկեն՝ հաղորդել է ԲիԲիՍին:
-
08.09.2014|
15:02
Նոր պատժամիջոցների ցանկում նավթային, պաշտպանական, երկակի նշանակությամբ արտադրանք տվող ձեռնարկություններ են «Газпромнефть»-ը, «Транснефть»-ը և «Роснефть»-ը, պաշտպանական ձեռնարկություններից՝ ОПК «Оборонпром»-ը, «Միացյալ ավիաշինարարական կորպորացիան» (ОАК) և «Уралвагонзавод»-ը: