-
26.07.2014|
11:49
Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:
-
25.07.2014|
19:05
Մահացել է հայագետ, ակադեմիկոս, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը: Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին, Երևանում:
-
25.07.2014|
19:04
Հայաստանի ավելի քան հարյուր աշակերտներ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի հետ: Դեսպանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում, ուր հանգստանում են Երևանի և երկրի տարբեր մարզերի աշակերտներ:
-
25.07.2014|
19:03
Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ՝ Երևանում նոր տեսախցիկներ կտեղադրվեն: Հուլիսի 28-ից կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:
-
25.07.2014|
18:57
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Նա նշել է, որ կատարվածն ունենալու է բացասական հետևանքներ և մեղադրել է պատգամավորներին:
-
25.07.2014|
18:55
ՄԱԿ-ը Սիրիա է ուղարկել հումանիտար օգնություն՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով նախագահ Բաշար ալ Ասադի հետ, գրում է BBC-ին։
-
25.07.2014|
18:52
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
-
25.07.2014|
18:51
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նրան ներկայացվել են խորհրդի հանձնաժողովներում քննարկված՝ հասարակությանը մտահոգող հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները:
-
25.07.2014|
18:50
Ակնկալվում է, որ այսօր Եվրոպական միությունը կընդլայնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցուցակներում ընդգրկելով ևս 15 ռուսների և ուկրաինացիների, 18 կազմակերպություններ, որոնք իրենց դերն են ունեցել ուկրաինական ճգնաժամում։
-
25.07.2014|
18:48
Դեռ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետից առաջ Եվրամիության երկրները քննարկել են Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների արգելքի հնարավորությունը՝ հայտնի է դարձել Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում: