-
23.07.2014|
12:15
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթը պետք է նախկինի պես անցկացվի Յուրմալայում` չնայած որոշ ռուս արտիստների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, հայտնել են մրցույթի մամլո ծառայությունից:
-
23.07.2014|
12:14
Ֆլորենցիայի ՈՒֆիցի պատկերասրահի մի քանի սրահներ ժամանակավորապես կփակվեն՝ վերանորոգման և նմուշների պահպանման պայմանները լավացնելու նպատակով։
-
23.07.2014|
12:12
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ հեռախոսազրույցում Եվրոպային կոչ է արել խստացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, ընդգծելով, որ Մոսկվան լրացուցիչ գին կվճարի, եթե չդադարի աջակցել ՈՒկրաինայում կռվող անջատողականներին՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
-
23.07.2014|
12:11
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե դադարել է հեռախոսով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ շփվել:
-
23.07.2014|
12:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Արևելյան Եվրոպայում մեծանում է:
-
23.07.2014|
12:06
Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, երիտասարդ երգիչ-երգչուհիները կատարելու են համաշխարհային հիթեր, իսկ հուլիսի 24-ին՝ իրենց երկրի հիթերը։ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը այսօր ներկայանալու է վեցերորդ համարի ներքո։
-
23.07.2014|
11:45
Հիմա գիրք բավական շատ է հրատարակվում: Թափելիքը չհաշված՝ երևույթն ինքին լավ է, շատ-շատ լավ է, որովհետև խոտան-աղբը թափելուց հետո տակը հաստատ կարգին գրքեր մնում են: Իսկ որ այդ խոտան-աղբը մեխանիկորեն դուրս է մղվելու, կասկած չունեմ:
-
23.07.2014|
11:12
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ մտահոգություն է հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները:
-
23.07.2014|
11:10
Ֆրանսուա Օլանդը որոշել է ամուսնանալ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ 2014 թ. օգոստոսի 12-ին՝ իր 60-ամյակի օրը՝ գրում է Le Parisien-ը: Օլանդին հորդորել են ամուսնանալ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամները՝ առավել կայուն, պատկառելի իմիջ ստեղծելու նպատակով:
-
23.07.2014|
11:09
Հուլիսի 22-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, շարունակվել են քննարկումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։