-
17.07.2014|
12:00
Սպիտակ տունը չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, որ Իրանի միջուկային զենքի շուրջ բանակցությունները շարունակվելու են հուլիսի 20-ից հետո:
-
17.07.2014|
11:58
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ԲՌԻԿՍ-ի բանկի ստեղծմամբ վերջ կտրվի Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ֆինանսական կազմակերպություններից ունեցած կախվածությանը:
-
17.07.2014|
11:57
ԲՌԻԿՍ-ի երկրների Ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցած սամմիթում ստորագրվել է համատեղ զարգացման բանկի ստեղծման համաձայնագիր՝ 100 միլիարդ դոլար կապիտալով: ԱՄՆ-ի համար դեռ վաղ է անհանգստանալ ԲՌԻԿՍ-ի բանկի ստեղծման հնարավոր հետևանքներից՝ ասել է լրագրողներին պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
-
17.07.2014|
11:56
Կիևը պատրաստվում է Կրեմլից պահանջելու Եվրասիական միության ստեղծումից հետո ՈՒկրաինայի համար առաջացող ռիսկերի ցանկը: ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վասիլի Զվարիչը ասել է.
-
17.07.2014|
11:53
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բումերանգի ազդեցություն ունեն և ռուս- ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի տնտեսության մի շարք առանցքային ձեռնարկությունների նկատմամբ նոր սահմանափակումները:
-
17.07.2014|
11:50
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային և տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների և ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։
-
17.07.2014|
11:19
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։
-
17.07.2014|
11:15
Ստոկհոլմի առաջին ատյանի դատարանն այսօր սկսել է լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժի գործի քննությունը։
Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան գտած «Վիկիլիքս»-ի հիմնադիրը մեղադրվում է սեռական բռնության մեջ, այս մասին հաղորդում է սկանդինավյան երկրներում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։
-
17.07.2014|
11:14
Հուլիսի 18-ին ժամը 17:30-ին Ավստրիայում ծնված կիոնգործիչ, օպերատոր Քրիստիան Բերգերը կամփոփի «Ոսկե ծիրան»-ի ծրագիրը Թումոյում՝ վարելով ավելի քան չորս ժամ տևողությամբ դասախոսություն որոշակի փորձառությամբ երիտասարդ օպերատորների համար: Դասախոսությունը անգլերենով է՝ հայերեն թարգմանությամբ:
-
16.07.2014|
21:07
Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական ընդմիջված նիստը օրվա երկրորդ կեսին էլ շարունակվեց գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությամբ: