-
14.07.2014|
11:08
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի պատրաստվում վաղաժամկետ թողնել կանցլերի պաշտոնը, ինչպես նաև հերքել է տեղեկությունը, թե կզբաղեցնի ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
-
14.07.2014|
11:04
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Գերմանիայի ընտրանին, ի հաշիվ լրացուցիչ ժամանակում խփած գոլի, որի հեղինակն է Մարիո Գյոթցեն, կարողացավ պարտության մատնել Արգենտինայի հավաքականին ու հռչակվեց աշխարհի չեմպիոն:
-
13.07.2014|
23:39
Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեյն Ֆերեյդունը ժամանել է Վիեննա միջազգային միջնորդների` վեցյակի հետ բանակցություններին մասնակցելու համար:
-
13.07.2014|
23:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Մերկելը շարունակել են ընդգրկուն, կառուցողական խոսակցությունը, որի ընթացքում մանրամասն քննարկել են ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները:
-
13.07.2014|
23:37
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանիան հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում:
-
13.07.2014|
22:32
Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը: Բացման հանդիսավոր արարողությանը («Մոսկվա» կինոթատրոնում) նախորդեց Սերգեյ Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ուկրաինացի հայտնի կինոօպերատոր ՅՈՒՐԻ ՀԱՐՄԱՇԻ եզակի լուսանկարների ցուցահանդեսը:
-
13.07.2014|
22:23
Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ:
«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:
-
13.07.2014|
14:50
Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագծին, մերոնք չեզոքացնում ու վնասազերծում են հակառակորդին՝ ցավոք նաև զոհեր տալով:
Փառք ընկած տղաներին, մեր բանակին:
-
13.07.2014|
14:47
Ավելի քան 42 հազար արգենտինացի վերջին երկու օրերին մեկնել է Բրազիլիա՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա- Գերմանիա խաղին:
-
13.07.2014|
13:38
«Մենք ոչ մի շահ չենք տեսնում այն բանում, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի»,-հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: