-
13.07.2014|
13:36
Գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մեկնաբանել է իր թիմի երկրորդ ծանր պարտությունը աշխարհի առաջնությունում:
-
13.07.2014|
13:35
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չի մեկնի Ռիո դե Ժանեյրո՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին:
-
13.07.2014|
13:33
Գազայի հատվածում արդեն հինգերորդ օրը շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի, իսկ վիրավորներինը՝ 920-ի։
-
13.07.2014|
13:32
Երեկ Մոսկվայում 65 տարեկան հասակում մահացել է ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչ Վալերիա Նովոդվորսկայան։ Այս մասին տեղեկացնում է Эхо Москвы ռադիոկայանը։
-
13.07.2014|
13:30
Վատիկանը կոչ է արել աշխարհի տարբեր անկյուններում հակամարտող ու պատերազմող կողմերին հրադադար հաստատել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ։
-
13.07.2014|
13:28
Սփոփիչ կամ փոքր եզրափակիչն էլ անհաջող ավարտ ունեցավ Բրազիլիայի ընտրանու համար, որը, երրորդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով զիջեց Հոլանդիայի ընտրանուն:
-
13.07.2014|
13:24
Ֆուտբոլի աշխարհի առաջնության այսօր կայանալիք եզրափակիչ Արգենտինա- Գերմանիա դիմակայությունը կլինի տարբեր մայրցամաքներ ներկայացնող թիմերի թվով տասներորդ հանդիպումը:
-
12.07.2014|
22:13
Շարունակվում են ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպությունների աշխատանքային հանդիպումները: Այս օրերին Շիրակի երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձոր քաղաքում են, որտեղ վերջիններս հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար կազմի հետ:
-
12.07.2014|
22:11
Հուլիսի 11-12-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։
-
12.07.2014|
22:07
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը թվիթերյան գրառում է արել, որ Մինսկի խմբի համանախագահները միասնական տեսակետ ունեն Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում միասնական աշխատանքի համար: