-
12.07.2014|
11:59
Գերմանական Օբերհաուզեն քաղաքի «Ծովային կյանքի կենտրոն» օկեանարիումում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ «Փոքրիկ Պաուլ» անունով ութոտնուկի առջև դրել են կերով լցված երկու տուփ: Կենդանին նախընտրել է Գերմանիայի դրոշով ներկված տուփը:
-
12.07.2014|
11:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր լատինաամերիկյան շրջագայության ծրագիրը և անսպասելի մեկնել Նիկարագուա՝ չհայտարարված այցով: Մանագուայի օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Դանիել Օրտեգան: Ավելի վաղ փորձագետները չէին բացառել նախագահների հանդիպումը Հավանայում:
-
12.07.2014|
11:57
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորվել է զինծառայող, 1994 թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:
-
12.07.2014|
11:56
Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հուլիսի 11-ից 13-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է Արդարադատության ակադեմիայի մարդու իրավունքների վերապատրաստման ծրագրերի բարելավմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
-
12.07.2014|
11:54
Նախագահ Բարաք Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է փորձառու դիվանագետ Ռիչարդ Միլսի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ-ի փոխդեսպանն է Բեյրութում: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:
-
12.07.2014|
11:51
Այսօր կեսգիշերի կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության նախավերջին խաղը: Երրորդ տեղի համար մրցելու են Բրազիլիայի ու Հոլանդիայի ընտրանիները:
-
12.07.2014|
11:48
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը մրցութային և արտամրցութային ծրագրերով Երևանի հանդիսականի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից:
-
11.07.2014|
23:40
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակել է որոշ բուհերում և ֆակուլտետներում ընդունելության անցումային բալերի մասին:
-
11.07.2014|
23:38
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
-
11.07.2014|
23:36
«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Արքմենիկ Նիկողոսյանի և Աշոտ Գաբրիելյանի «Թարգմանություններ հայերեն 1991-2013» գրքի շնորհանդեսը: Գիրքն անվճար է: ՈՒսումնասիրություններն իրականցվել են «Գրքի հարթակ» ծրագրի շրջանակում: