-
29.06.2014|
13:22
Համացանցում տեղի է ունեցել վավերագրական «Ժամկետ» («Срок») ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է հասարակական-քաղաքական բողոքների մասին, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում 2012-ի ընտրություններից հետո:
-
29.06.2014|
13:21
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունները որևէ փաստարկ չունեն երկրի Արևելքում հրադադարը ևս մեկ անգամ երկարաձգելու համար:
-
29.06.2014|
13:19
ՈՒկրաինայի ռուսամետ անջատողականները ազատ են արձակել ԵԱՀԿ դիտորդների երկրորդ խմբին, որը ձերբակալվել էր մայիսի վերջին` Լուգանսկից ոչ հեռու:
-
29.06.2014|
13:17
Մինչ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային դերակատարները անկեղծ ջանքեր չեն գործադրել կարգավորելու համար ԼՂ հակամարտությունը: Ըստ apa.az-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մովլուդ Չավուշօղլուն:
-
29.06.2014|
13:14
Ինչպիսի՞ն է իրավիճակը ազատագրված Քեսաբում, վտանգներից զե՞րծ են հայրենադարձ քեսաբցիները, հնարավո՞ր է նոր կյանքի մասին խոսել: irates.am-ի հարցերին պատասխանում է սիրիահայ գրող ՄԱՐԻԱՆԱ ՊԷՐԹԻԶԼԵԱՆ ՂԱԶԱՐԵԱՆԸ:
-
29.06.2014|
13:14
«Հայ-արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ` հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» հեղինակային ֆիլմաշարի «Քայլող մարդը» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը նվիրվում է քանդակագործ Արտո Չաքմաքչյանին:
-
29.06.2014|
13:12
Այն քաղաքական ուժերը, որոնք սրտացավ են, ուզում են փոփոխություն և ուզում են ունենալ սահմանադրական Հայաստան, պետք է միակը լինելու բարդույթից դուրս գան՝ համագումարից հետո հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
29.06.2014|
13:11
Թուրքիան կարող էր Եգիպտոս դառնալ, եթե ապօրինի կառույցների հակապետական գործողությունները ժամանակին չկասեցվեին՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել Սիրիայի։
-
29.06.2014|
13:09
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում «ձեռքերը ծալած» նստել, մինչ ջիհադականներն Իրաքում առաջընթաց են արձանագրում։
-
28.06.2014|
23:13
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում հունիսի 26-28-ին մասնակցել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովին: