-
23.06.2014|
12:11
Եգիպտոսում անցումային շրջանը ճգնաժամային պահ է ապրում՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կահիրեում: Նա Եգիպտոս է ժամանել կարճատև այցով, որը տևել է ընդամենը մի քանի ժամ: Սա Քերիի առաջին այցն է նոր նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի պաշտոնն ստանձնելուց ի վեր:
-
23.06.2014|
12:10
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է, որ 56 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
-
23.06.2014|
12:07
ՈՒկրաինան խստորեն կհետևի երկրի արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ ծրագրին՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն` «Հավերժ փառք» հուշահամալիրի մոտ Մեծ հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո:
-
23.06.2014|
12:06
Իրաքում տիրող իրավիճակի՝ իսլամիստների նոր առաջխաղացման պատճառով Իրանն ուժեղացնում է ցամաքային տարածքների վերահսկումը՝ պարեկային ծառայության և սահմանային զորքերի ավելացման միջոցով:
-
23.06.2014|
12:03
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Ղարադաղի (Կիլիկյան Հայաստանի տարածք) գյուղերից մեկում մաքրման աշխատանքների ընթացքում եկեղեցի և գերեզմաններ են հայտնաբերվել՝ տեղեկացրել է թուրքական Sabah օրաթերթի կայքը։
-
23.06.2014|
12:02
Հայաստանի դեղարտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը Tert.am-ի հարցին, թե Հայաստանում ինչպես է վերահսկվում դեղորայքի գնային քաղաքականությունը, պատասխանել է, որ ամեն դեղատուն ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը:
-
23.06.2014|
12:00
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի միակողմանիորեն հայտարարած հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին:
-
23.06.2014|
11:58
Սուննի զինյալները, ահաբեկչական «Ալ-Քաիդա»-ից սկիզբ առած «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորման գլխավորությամբ, երկու ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ են գրավել Իրաքի արևմուտքում և վերահսկողություն են սահմանել Սիրիայի հետ սահմանային անցակետերից մեկի նկատմամբ:
-
23.06.2014|
11:55
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին:
-
23.06.2014|
11:54
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։