ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Աշխարհում 50 միլիոն փախստական կա

    Աշխարհում 50 միլիոն փախստական կա

    21.06.2014| 13:44
    ՄԱԿ-ի տվյալներով` պատերազմի կամ տարբեր հետապնդումների հետևանքով իրենց տները լքած մարդկանց թիվը 2013-ին անցել է 50 միլիոնից: Սա ամենամեծ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած:
  • ԱՄՆ-ում 40 մլն դոլար փոխհատուցում կվճարեն հինգ անմեղ դատապարտվածների

    ԱՄՆ-ում 40 մլն դոլար փոխհատուցում կվճարեն հինգ անմեղ դատապարտվածների

    21.06.2014| 13:42
    Նյու Յորքը 40 մլն դոլար փոխհատուցում կվճարի հինգ անարդարացի դատապարտված քաղաքացիների, ովքեր երկար տարիներ անցկացրել են ազատազրկման մեջ: Հինգ երիտասարդներ 1989 -ին դատապարտվել են քաղաքային կենտրոնական այգում կատարված դաժան բռնաբարության համար: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է, երբ եղել են 14-16 տարեկան:
  • ՀԵՀ-Վանաձորի պետական համալսարան համագործակցությունը շարունակական է

    ՀԵՀ-Վանաձորի պետական համալսարան համագործակցությունը շարունակական է

    21.06.2014| 13:38
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 20-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանին պատկանող «Բազում» հանգրվանին հատկացրեց կահույք՝ մահճակալներ ու կողապահարաններ։ Համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և բարձր գնահատեց երկու կառույցների միջև համագործակցությունը։
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հերի´ք է հայրենիքի համար զոհվել, մի քիչ էլ պետք է ապրե´լ հայրենիքի համար

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հերի´ք է հայրենիքի համար զոհվել, մի քիչ էլ պետք է ապրե´լ հայրենիքի համար

    21.06.2014| 12:09
    Այսօր մեր բանակում երկու զինվոր է զոհվել… Մի տեսակ արդեն սովորել ենք այս ամենին, ու տպավորություն է, որ որպես հերթական լուր, կարդում ու անցնում ենք մեր օրվա գործին: Ամեն մի զինվորի կորուստ արդարացի ցասումի, լուռ ու բարձրաձայն բողոքի պատճառ է դառնում:
  • Երիտասարդ առաջնորդները սովորում են՝ ինչպես թիմին հասցնել ճիշտ նպատակին

    Երիտասարդ առաջնորդները սովորում են՝ ինչպես թիմին հասցնել ճիշտ նպատակին

    21.06.2014| 12:05
    Հունիսի 20-ին Հայաստանի երիտասրադական հիմնադրամի, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը: Շուրջ մեկ ամիս տևողությամբ այս ծրագիրը նախատեսված է 15 ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարների համար:
  • «Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրվեն Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանին և Ամոս Գիտային

    «Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրվեն Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանին և Ամոս Գիտային

    21.06.2014| 12:00
    Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա արտամրցութային ծրագրերը: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեիի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայիի (Իսրայել) ֆիլմերը:
  • Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին և թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ

    Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին և թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ

    20.06.2014| 21:41
    Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:
  • «Երևանյան պրեմիերաներ»

    «Երևանյան պրեմիերաներ»

    20.06.2014| 21:37
    «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը ներկայացնում է տվյալ տարվա լավագույն ֆիլմերի հավաքածուն: Այսինքն, դրանք այն ֆիլմերն են, որ ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոներին, ստացել են մրցանակներ, հայտնի են, դրանց մասին շատ է խոսվել ու գրվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի միջազգային կապերի բաժնի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
  • Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի

    Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի

    20.06.2014| 17:50
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:
  • ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 42 հայտ

    ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 42 հայտ

    20.06.2014| 17:46
    Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։
class="footer-right"> .