-
20.06.2014|
17:44
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակից սպանվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (Սիսիանի զինկոմիսարիատ, 2013 թվականի առաջին զորակոչ):
-
20.06.2014|
17:43
Մոսկվայի դատարանը որոշում է ընդունել չերկարաձգել «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի ազատազրկումը: Նա մեղադրվում էր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի պատճառով 18 մարդու մահվան համար: Մոսկվայի դատարանը Տվերյան դատարանի նյութերում հայտնաբերել է խախտումներ և դրանք ուղարկել վերանայման:
-
20.06.2014|
17:18
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հայտարարության մեջ «նոր բան չկա»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` այսօր Երևանում կայացած ասուլիսում: Կազիմիրովն ասել է, թե ամերիկացի համանախագահն «իր ոճով տեղաշարժում է» արդեն եղած դրույթները:
-
20.06.2014|
17:16
Ռուս տարբեր աստիճանի չինովնիկների` Հայաստան կատարած այցերի ժամանակ հնչեցրած դիվանագիտական էթիկետը խախտող հայտարարություններին ՀՀ ԱԺ պատգամավորները և տարբեր պաշտոնյաներ ստիպված են արձագանքել և ըստ այդմ էլ` մեր հանրությանը հիշեցնել օրեցօր կորսվող մեր ինքնիշխանության վերջին փշուրների մասին:
-
20.06.2014|
17:11
Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մշակել ազգային դեղային քաղաքականության հայեցակարգ, որը կարող է նպաստել Հայաստանում դեղերի գների նվազմանը` մինչև 20-30 տոկոս: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս ՈՒլիխանյանը`«Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ:
-
20.06.2014|
15:30
«Տիգրան Սարգսյանի կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան»,- «Կուտակային կենսաթոշակային համակարգի փոխարինումը նպատակային սոցիալական վճարի» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
20.06.2014|
15:27
Հունիսի 19-ին Վառնայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:
-
20.06.2014|
15:26
«Նախախորհրդարանը» տարածել է հետևյալ հայտարարությունը.
Նախախորհրդարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
-
20.06.2014|
15:25
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում շարունակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:
-
20.06.2014|
15:22
«Եթե երեկ ինձ հարց տալու հնարավորություն ընձեռվեր, պետք է հարցնեի՝ գիշերները լավ քնո՞ւմ եք, թե՞ ոչ, այսօր հարցերիս քանակը մեծացել է, ևս մի քանի հարցեր կտամ»,-դիմելով սոցապնախարարին ասաց դաշնակցական Արծվիկ Մինասյանը՝
artners">Գործընկերներ
Հետադարձ կապ