-
18.06.2014|
12:09
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին, Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կլինի վաղը, ժամը 14.00-ին, նույն եկեղեցուց:
-
18.06.2014|
12:01
Զվարթնոցի տաճարի տարածքում կազմակերպված «գինարբուքը» դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ը փորձում է բացատրություն տալ կատարվածի մասին, ինչը, իհարկե, չի մեղմում իրավիճակը:
-
18.06.2014|
12:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ին պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Հունիսի 18-ին Թբիլիսիի նախագահական պալատում տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպում, որից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
-
18.06.2014|
11:58
Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ԵՏՄ ձևավորման գործընթացին և ՀՀ եվրասիական ինտեգրացիային:
-
18.06.2014|
11:57
Կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին:
-
18.06.2014|
11:55
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կհանդիպեն Փարիզում, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Դեսպանը հանդիպման ժամկետ չի նշել։
-
18.06.2014|
11:54
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար ՈՒիլյամ Հեյգը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է բարելավել հարաբերություններն Իրանի հետ ու վերաբացել իր դեսպանատունը։ Al Arabiya-ն հաղորդել է, որ շուտով Մեծ Բրիտանիան մայրաքաղաք Թեհրանում կվերաբացի իր ներկայացուցչությունը։
-
18.06.2014|
11:52
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմեկնարկի Մայր Աթոռի միաբանների վեցերորդ համագումարը։ Էջմիածին ժամանած միաբաններին երեկ «Վաչե և Թամար» Մատենադարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Համագումարի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ հավաքն առիթ է խոկման, միաբանական ծառայական ուխտի նորոգության և հոգևոր առաքելության արժևորման ու իմաստավորման:
-
18.06.2014|
11:50
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել երկրի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու և կոնֆլիկտը կարգավորելու խաղաղ գործընթաց սկսելու առաջարկով։ Նա հույս է հայտնել, որ դրան հնարավոր է հասնել արդեն այս շաբաթ։
-
18.06.2014|
11:49
ԱՄՆ-ը և ԵՄ-ն մտադիր են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բանկային, էներգետիկ և պաշտպանության համակարգերի նկատմամբ՝ կապված ՈՒկրաինայի վերջին զարգացումների հետ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։