-
07.06.2014|
22:47
Դոնորների միջազգային օրվան ընդառաջ՝ հունիսի 12-ին, ժամը 10.00, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպում է հերթական արյունատվական ակցիան:
Կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
-
07.06.2014|
22:35
Վաղը Գորիսում քաղաքապետ են ընտրելու: Այդ ընտրությունը կարող էր ոչ մի բանով էլ չառանձնանալ, եթե նրա հետ կապված չլիներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի անունը:
-
07.06.2014|
14:46
ՀՀ ժող. արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը կատարողական արվեստի ռահվիրաներից է: Թավջութակի հայկական դպրոցի լեգենդը իր արվեստը ներկայացրել է աշխարհի բազում երկրներում եւ հուզել մարդկանց:
-
07.06.2014|
11:53
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով երեկ երկու հայ զինծառայող է սպանվել, ասել է, թե ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:
-
07.06.2014|
11:51
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բոդրումում թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ։
-
07.06.2014|
11:49
Թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ չի հավատում, թե հրապարակված հոդվածը Լևոն Տեր-Պետրոսյանի լեքսիկոնով է, Panorama.am-ի հետ զրույցում արձագանքել է նրան՝ ասելով «թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում»։
-
07.06.2014|
11:44
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 13-15-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է Եվրամիության պաշտոնական կայքէջը:
-
07.06.2014|
11:42
Ըատ orer.eu կայքի՝ այս նշանաբանով հունիսի 7-ին Պրահայի Կամպայում կանցկացվի միջմշակութային մեծ փառատոն, որին կմասնակցեն թե չեխերը, և թե Պրահայում ապրող ազգային փոքրամասնությունները։ Փառատոնը կսկսվի ցերեկը ժամը 12-ին և կավարտվի երեկոյան 22-ին։ Մուտքը ազատ է։
-
07.06.2014|
11:41
«Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»,- ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպիսի՞ն են լինելու Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունները:
-
07.06.2014|
11:35
Համացանցում տեսանյութ է տարածվել, որը վկայում է Պորոշենկոյի, Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գերմանիայի կանցլերը փորձում զրույցի մեջ ներքաշել ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահներին: