-
13.05.2014|
12:55
Թուրքիայի իշխանություններն ստիպված կլինեն Կիպրոսին 90 մլն եվրո վճարել 1974-ին կղզու հյուսիս ռազմական ներխուժման համար:
2001-ին ՄԻԵԴ-ը «Կիպրոսն՝ ընդդեմ Թուրքիայի» գործում Անկարային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմաթիվ խախտումների մեջ, երբ Թուրքիայի իշխանությունները օկուպացրել էին կղզու հյուսիսային հատվածը:
-
13.05.2014|
12:43
Մայիսյան մեկ օր եվրոպական տարբեր քաղաքներում հանրահայտ արվեստագետներն արտասովոր պայմաններում ընթերցում են եվրոպացի գրողների ստեղծագործությունները: Այդ օրը եվրոպական տարբեր քաղաքներ միավորվում են «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնության շրջանակում և գրական ընթերցումների միջոցով հանրությանը ներկայացնում եվրոպական գրականության նոր և արդեն դասական դարձած անուններին:
-
13.05.2014|
12:41
Այսօր, ՀՀ նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում վերջինիս հրավիրել է Հայաստան` 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա գտնվելու համար:
-
13.05.2014|
12:39
Երևանի «Գլաձոր» համալսարանը (ԵԳՀ) մեծապես կարևորում է իր կողմից իրականացվող կրթական, գիտական և ուսումնական գործընթացների և բարեփոխումների հրապարակայնության և թափանցիկության ապահովումը և բուհ-հասարակություն կապի ամրապնդումը:
-
13.05.2014|
12:32
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում առաջին երեք տեղերը գրաված «Յուվենտուս», «Ռոմա», «Նապոլի» թիմերը, ինչպես հայտնի է, վաղօրոք են լուծել իրենց հասանելիք մեդալների հարցը:
-
13.05.2014|
12:26
Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրում անզուսպ պահվածքով են աչքի ընկել պետերբուրգցի ֆուտբոլասերները: Չկարողանալով տանել սեփական թիմի պարտության անպատվությունը՝ խաղի ավարտից մի քանի րոպե առաջ (այդ պահի դրությամբ Մոսկվայի դինամոյականները խաղը շահում էին 4:2 հաշվով) նրանք խուժել են մարզադաշտ, բռնություն կիրառել մրցակից թիմի ֆուտբոլիստների նկատմամբ: Մրցավարը հարկադրված ընդմիջել է խաղը:
-
13.05.2014|
12:24
Ընթերցողը պիտի որ հիշի, թե ինչպես համաժողովրդական տոնախմբության ժամանակ Սերխիո Ռամոսը ձեռքից բաց թողեց գավաթը, որը հայտնվեց ավտոբուսի ակերի տակ: Մոտավորապես նմանատիպ մի բան էլ եղավ «Բավարիա»-«Շտուտգարտ» հանդիպումից հետո, երբ Խոսեպ Գվարդիոլան ձեռքից բաց թողեց չեմպիոնական սկուտեղը, որը Գերմանիայում փոխարինում է գավաթին:
-
13.05.2014|
12:22
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության քսանհինգերորդ տուրում հայտնի դարձավ հանրապետության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը: Այդ թիմը «Բանանցն» է, որը արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Փյունիկին» (գոլը յոթերորդ րոպեին խփել է Գևորգ Կարապետյանը), հավաքեց հիսուն միավոր ու հետապնդողների համար մնաց անհասանելի:
-
13.05.2014|
12:19
Անգլիայի առաջնության վերջին տուրում չսայթաքեց առաջին եռյակը կազմած և ոչ մի թիմ. «Մանչեստր Սիթին» հաղթեց «Վեսթ Հեմին» (2:0), «Լիվերպուլը»՝ «Նյուքասլին» (2:1), «Չելսին»՝ «Կարդիֆին» (2։1):
-
13.05.2014|
12:17
Իսպանիայի առաջնության ավարտին մնաց մեկ տուր: Առաջատար եռյակի որոշման հարցում մինչև վերջին պահը լարվածությամբ նրա հետ ոտք գցեց միայն մի առաջնություն՝ անգլիականը: Այն էլ այն տարբերությամբ, որ կղզեբնակների լավագույն եռյակն ի հայտ եկավ բավական ուշ, իսկ թերակղզում ամեն ինչ հայտնի էր ի սկզբանե՝ գրեթե առաջնության առաջին խաղերից: