-
09.05.2014|
17:50
Մայիսի 10-ին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը բեմ դուրս կգա յոթերորդ համարի ներքո:
-
09.05.2014|
16:09
Երբ պատերազմից հետո առաջին անգամ եղա Քարին Տակ գյուղում՝ հարազատիս օջախում,ու նա ծանոթացրեց ինձ գյուղին, նայում էի ներքևից-վերև՝ Շուշիին ու մտածում՝ մեր տղերքը ալպինիստնե՞ր էին, թե՞ անթև արծիվներ:
-
09.05.2014|
16:04
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել: «Անվստահություն կա կառավարության հանդեպ: ՈՒմ ինչքան չեն վստահում, չեմ կարող ասել, մենք փորձելու ենք մեր իրատեսական քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Մենք ունենք նաեւ մեծ խնդիր տնտեսական ոլորտում, որը շատ կարեւոր է:
-
09.05.2014|
16:02
«Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի»,-այսօր հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Վերջինս ակնարկել է, թե իր խոսքերը այլ ձևով են մեկնաբանվել: Դեսպանը նշել է, թե եկել է Հայաստան, որպեսզի «երկու ազգերի միջև լավ հարաբերությունները շարունակվեն`փոխադարձ հարգանքի և սիրո վրա»: Նա ասել է, թե յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել իր խոսքերը:
-
09.05.2014|
15:59
Բուլղարական Սամոկով քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր ազատոճայիններից 54 կգ քաշային կարգում հանդես եկած Վաղինակ Մաթևոսյանը ոսկու համար պայքարում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Ամիրխան Գուվաժոկովին ու դարձել փոխչեմպիոն՝ միաժամանակ նվաճելով պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Մեդալի է արժանացել նաև 50 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը: Նա գրավել է երրորդ տեղը:
-
09.05.2014|
15:58
ՈՒկրաինայում ստեղծված ներքաղաքական վիճակը հնարավորություն չի տալիս Խարկովում մայիսի 15-ին անցկացնելու երկրի գավաթի եզրափակիչ խաղը «Շախտյորի» ու Կիևի «Դինամոյի» միջև:
-
09.05.2014|
15:55
Նոր մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկոն» կկրի նոր համազգեստ, որը, ի տարբերություն նախորդ երկու մրցաշրջանների, չի ունենա «Ադրբեջան՝ կրակների երկիր» դաջվածքը:
-
09.05.2014|
15:54
Այն բանից հետո, երբ «Մոնակոն» Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գենգամի» հետ, պարզ դարձավ, որ «Պարի Սեն Ժերմենը» չեմպիոնական մրցավազքում անհասանելի է:
-
09.05.2014|
15:53
Հունիսի 2-13-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային գերմրցաշար, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Մասնակիցները տասն են, գրեթե ամբողջությամբ ներկայացնում են համաշխարհային շախմատի էլիտան:
-
09.05.2014|
15:50
Հայտնի է WBC վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի մրցակիցը` սիրիական ծագումով գերմանացի Մանուել Չարը: Մրցամարտը տեղի կունենա մայիսի 30-ին, Մոսկվայում:
Ի՞նչ է նշանակում մարտը կողմերի համար: