-
09.05.2014|
00:35
Մայիսի 8-ին մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը։ Այն կազմակերպել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և նվիրված է մեծ կոմպոզիտորի հիշատակին։ Մրցույթի բացման արարողությանը ներկա էր Էդվարդ Միրզոյանի այրին։
-
09.05.2014|
00:35
Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։
-
09.05.2014|
00:33
Նախօրեին «Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Տերյան» մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած ազգային հագուստների համահայկական առաջին փառատոնին, որը մեկնարկելու էր մայիսի 10-ին՝ Կարապի լճի շրջակայքում:
Կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ Աստղիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրների և ինչ-ինչ խոչընդոտների պատճառով միջոցառումը հետաձգվել է:
-
09.05.2014|
00:32
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Անդրանիկ Հարությունյանը (Կինոռեժիսուրա, 4-րդ կուրս, Ս․ Բաբայանի արվեստանոց) մասնակցելու է Կաննի 67-րդ կինոփառատոնին: Այս մասին տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ի մամուլի ծառայությունից և նշում, որ Անդրանիկ Հարությունյանի 1 րոպե տևողությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Օրանժ Արմենիա» ընկերության հայտարարած «Դեպի Կանն․ 2014» վիդեոմրցույթի շրջանակներում։
-
09.05.2014|
00:30
Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին:
-
09.05.2014|
00:26
Մայիսի 7-ին լրագրողների և գրողների իրավունքները պաշտպանող ռուսական ՊԵՆ կենտրոնը հրապարակել է «Մենք հանդես ենք գալիս հանուն արտահայտման ազատության և դեմ ենք բռնությանը» հայտարարությունը:
-
08.05.2014|
21:38
Կիրակի՝ մայիսի 11-ին ժամը 11:45 Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ավետիսյան մասնաշենքի Մանուկյան դահլիճում (106E, 1-ին հարկ) տեղիկունենա Խաղաղության կորպուսի կամավորների կողմից կազմակերպված Ասմունքի 4-րդ ամենամյա համազգային մրցույթը:
-
08.05.2014|
16:17
Մայիսի 8-ին՝ Եռատոնի նախօրեին, «Ապրելու բանաձև» ծրագրի շրջանակներում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի հետ։
-
08.05.2014|
15:04
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իր կուսակցության անդամները վերջերս մասնակցել են ոչիշխանականների քառյակի հանդիպմանը: Մարգարյանը նշել է, թե ՕԵԿ-ի և քառյակի միջև տեղի է ունեցել համագործակցություն` «Ժառանգություն» խմբակցությունում կայացած քառյակի հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը: Ասվածից կարելի է ենթադրել, որ քառյակն այլևս հանդես կգա «հնգյակի» կամ «4+1»-ի ձևաչափով:
-
08.05.2014|
13:44
Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 10-ին կբացվի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ցուցահանդեսը: