-
05.05.2014|
16:15
«Դեմ եմ»-ը բոլորին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականցվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր՝ Պահանջի երթը:
-
05.05.2014|
16:12
Մոսկվայի արևմուտքում գտնվող գեղեցկության սրահում վիճաբանությունից հետո կրակոցների հետևանքով 4 հայեր վնասվածքներ է ստացել՝ հայտնում է Interfax.ru-ն:
-
05.05.2014|
16:10
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով, մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան:
-
05.05.2014|
16:07
Մայիսի 6-ին Թբիլիսիում կայանալու է թուրք-վրացական գործարար համաժողով, որի բացմանը մասնակցելու են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Համաժողովում քննարկվելու են վրաց-թուրքական համագործակցության հարցերը՝ էներգետիկ, վերամշակող, կոմունիկացիոն, ճանապարհային շինարարարության և այլ ոլորտներում:
-
05.05.2014|
16:04
Իրանի և վեց գերտերությունների միջուկային փորձագետներն այսօր հանդիպում են Նյու Յորքում՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և փորձելու ավելի բարդ հարցերի շուրջ հասնել կայուն համաձայնության:
-
05.05.2014|
16:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը՝ ընդգծելով միջազգային միջամտության կարևորությունը լարվածության թուլացման համար:
-
05.05.2014|
13:42
Ոտանավոր գրել, ցավոք, չգիտեմ, բայց հայ քաղաքական մտքի պատմությունը (եթե այդպիսին գոյություն ունի) կրկին թերթելիս, հանկարծ այսպիսի մի հոռետեսական էքսպրոմտ մոգոնեցի.
-
05.05.2014|
13:37
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են:
-
05.05.2014|
13:36
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ:
-
05.05.2014|
13:33
ԵՄ-ն պետք է անցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլին, եթե ՈՒկրաինան չկարողանա նախագահական ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: