-
25.04.2014|
21:30
Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցին: Այն կառուցվել է ի հիշատակ այդ վայրում մորթված 40 անմեղ մանուկների:
-
25.04.2014|
20:47
Երբ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, քաղաքական դաշտում ԱԽՔ-ի պաշտոնի նոր հավակնորդի «ուրվագիծը» երևաց:
-
25.04.2014|
19:25
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:
-
25.04.2014|
19:17
Այս տարվա մարտի քսանին Սանտա Ֆեի շրջանի Չակոյի գյուղերից մեկի բնակիչները մի կատաղած մարդու ետևից էին ընկել, որը հրացանն իր կնոջ վրա պարպելուց հետո մի կրակոցով սպանել էր իր առջևով անցնող մի բատրակի: Հարևանները զինված հետապնդել էին նրան անտառում, ինչպես վայրի գազանի, ի վերջո գտել ծառը բարձրացած, հրացանն էլ հետը, սարսափելի ձևով ոռնալիս: Ստիպված էին եղել մի կրակոցով սպանել նրան:
-
25.04.2014|
19:14
Ապակին հնարավորություն է տալիս ստեղծել ներդաշնակություն ձևի և ներթափանցող լույսի միջև, և այսպիսով սահմանել լույսի էությունը՝ տարածությունը, և շոշափել այդ տարածության խորհուրդը:
-
25.04.2014|
19:11
Այսօր ԱԺ-ում քառյակն իր հերթական նիստն էր հրավիրել, որին անակնկալ միացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Դավիթ Հարությունյանի և Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ:
-
25.04.2014|
19:08
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ ավելի քան 1000 ստորագրություն կա: Հայտնի է, որ կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
-
25.04.2014|
19:03
Չնայած ուղեվարձի թանկացման հետ կապված քաղաքապետարանը դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն երեկ Ավետիսյան փողոցում սակավաթիվ երիտասարդներ երեկոյան ակցիա էին կազմակերպել և, պաստառներով ճամփեզրին կանգնած, մեքենաների վարորդներին հորդորում էին վճարել «100 դրամ»:
-
25.04.2014|
19:01
ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա հիշեցրել է իր ղեկավարած կուսակցության` քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին և նշել, որ հիմք ընդունելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումը հայտարարում է իր հրաժարականի մասին:
-
25.04.2014|
18:59
Տնտեսագետ, լրագրող Սամվել Ավագյանը տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: ՈՒռուցքը հայտնաբերվել է ուշացումով և որոշ բարդություններով: