-
25.04.2014|
00:47
-Ես Ձեզ խնդրում եմ` նման հարցեր ինձ մի տվեք: Ես արդեն ասացի` նման բան չկա: Այդ մարմինն ստեղծելու համար պարզապես շատ աշխատանք կա անելու, այդ աշխատանքներն են արվում:
-
25.04.2014|
00:35
Քաղաքական վերադասավորություններն այս փուլում կարելի է այսով ավարտված համարել` անկախ նրանից, թե կառավարության կազմն ինչպիսին կլինի:
-
25.04.2014|
00:31
«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
-
25.04.2014|
00:28
Սիրիայի բանակը վերջերս աշխարհազորայինների աջակցությամբ հետ վերցրեց Թուրքիայի սահմանի մոտ գտնվող հայաբնակ Քեսաբի մերձակա ռազմավարական մի բարձունք։ Աշխարհն արդեն շաբաթներ շարունակ խոսում է քեսաբահայության ողբերգական ճակատագրի մասին։ Աշխարհը հիշել է նաև, որ, «պարզվում» է, Կիլիկիայի և մասնավորապես Քեսաբի տարաբախտ հայերը 1909 թվականից ենթարկվում են Թուրքիայի բռնություններին։ Կարծես մեր ազգի ողբերգությունը հիշելու համար վերստին պետք էր հարձակվել Կիլիկիո հայերի վրա։
-
25.04.2014|
00:24
Հովիկ Աբրահամյանը, հաստատվելով կառավարությունում, չի ցանկանում հրաժարվել նաև ԱԺ-ի իր լծակներից: Այդ առնչությամբ նա կառավարություն չի տանելու այն բոլոր կադրերին, ովքեր իրեն օգնել են «լուսավորելու» խորհրդարանական կյանքը:
-
25.04.2014|
00:20
ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո պատգամավորի հերթական մանդատը բաժին է հասնելու Վահրամ Մկրտչյանին: Նա եղել է ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, 2012-ից էլ ՀՀԿ անդամ է:
-
25.04.2014|
00:11
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ 20-րդ դարի այս մեծ ոճրագործությունը կարողացե՞լ ենք միջազգայնորեն ճանաչելի դարձնել, իրավական ձևակերպում տալ ու հետևողականորեն առաջ տանել հարցը: Մեկնաբանում են ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
-
25.04.2014|
00:03
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյան, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
25.04.2014|
00:02
Ինչ օգուտ ունի քանդակված արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երևույթ, իսկ ստեղծողը հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով։
-
24.04.2014|
21:53
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մտահոգությունն է արտահայտել ՈՒկրաինայում քաղաքական ակցիաներին մասնակցելու հետևանքով կալանավորվածների, մասնավորապես՝ դոնեցկյան «Ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևի մասին: