-
23.04.2014|
17:22
«ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի ՀՀ Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար»,-այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության նիստին ունեցած իր ելույթում:
-
23.04.2014|
16:46
Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: 56 կգ քաշային կարգում երկամարտի 220 (95+125) կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել երևանցի Դավիթ Դավայանը:
-
23.04.2014|
16:25
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
-
23.04.2014|
13:56
Նեղ, տեղայնական խնդիրներն ու դրանց լավագույնս բնորոշող ստորագրահավաքները գալիս են ստվերելու ազզային ակադեմիական թատրոնի շուրջ ծառացած կարևորագույն խնդիրները: Արհեստական թվացող եռուզեռը բալետային խմբի դուռն էլ թակեց: Լուրեր պտտվեցին, որ հակասություն է ծագել բալետային խմբի և նրանց ղեկավարի, ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ միջև:
-
23.04.2014|
13:52
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
-
23.04.2014|
13:50
Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն էր, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի ներկայացում:
-
23.04.2014|
13:48
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը բուհերի հավատարմագրման վերաբերյալ:
-
23.04.2014|
13:44
ՈՒկրաինայի իրադարձությունները պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
-
23.04.2014|
13:43
Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով:
-
23.04.2014|
12:26
Այսօր Լիբանանում մեկնարկում են նախագահական ընտրությունները: Համաձայն բազմակրոն երկրի Սահմանադրության՝ պատգամավորները պետության նոր ղեկավար են ընտրում քրիստոնեական համայնքից: