-
21.04.2014|
21:08
«Ավելի ու ավելի շատ են հնչում Ռուսաստանին ուղղված` իրենց այդ ամենաթողությունից փրկելու կոչերը: Մեզ դնում են շատ բարդ վիճակի մեջ», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Լավրովն ասել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ ՈՒկրաինայում արյունալի հակամարտություն սկսվի:
-
21.04.2014|
21:04
Irates.am-ի էլեկտրոնային հասցեին «Յուրաքանչյուրը կարող է փոխվել» վերտառությամբ ցմահ դատապարտվածներից նամակ է ստացել, որտեղ դատապարտվածներն իրենց խնդիրներն են ներկայացնում վաղաժամկետ ազատման իրավունքի առնչությամբ:
-
21.04.2014|
21:02
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
21.04.2014|
21:00
Այնպես ստացվեց, որ ոչիշխանականների քառյակի նպատակը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս ասել է, որ եթե քառյակի մեջ մտնող ուժերը որևէ գործողություն էին ուզում սկսել, ապա այն պետք է ծրագրեին ոչ թե ապրիլի 28-ին, այլ իրականացնեին մարտին:
-
21.04.2014|
20:57
Թվիթեր սոցիալական ցանցը արգելափակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնող երկու միկրոբլոգներ։
-
21.04.2014|
17:09
Չգիտեմ, որքանով է ճիշտ այս թեմային անդրադառնալ, բայց բացասականը վերացնելու համար պե՛տք է դրա մասին խոսել:
Ուզում եմ նշել այն տխուր փաստը, որ հոգևոր տոների ժամանակ երևանյան եկեղեցիներում գտնվելն ուղղակի տանջանքի է վերածվում:
-
21.04.2014|
16:16
2014 թվականի ապրիլի 19-ին 65-ամյա հասակում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը:
-
21.04.2014|
13:26
Իրանի հարցով բանակցությունների հերթական փուլը՝ մայիսին, Նյու Յորքում
-
21.04.2014|
13:24
Հայաստանում նույնիսկ արվեստագետների քաղաքացիական դիրքորոշում հայտնելն է դարձել խնդիր իշխանությունների համար:
Ամիսներ առաջ, երբ կալանավորեցին Երևանի կենտրոնում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր համախոհներին, «Արտ լաբորատորիա»-ի չորս արվեստագետներ Շանթի նկարի տրաֆարետները տարածեցին Երևանի կենտրոնական վայրերում:
-
21.04.2014|
13:22
«Զատիկի այս գեղեցիկ օրը ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», -գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը` իր թվիթերյան էջում: