-
15.04.2014|
14:40
ԲՀԿ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց դրված չէ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Սա արվել է ի պատասխան ՀԱԿ-ի երեկվա հայտարարության, որում ասվում էր, թե «քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»:
-
15.04.2014|
14:38
Հայոց ցեղասպանության հարցը չի ներառվի ԱՄՆ Սենատի օրակարգում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական Haber7 հեռուստաալիքին հարցազրույցում: Նա նշել է, որ դա իրեն հեռախոսով ասել է ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերրին:
-
15.04.2014|
14:36
Ի պատասխան ՀԱԿ-ի հայտարարությանը, որ քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է.
-
15.04.2014|
14:34
Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խոր մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից ՈՒկրաինա անջատողականներին աջակցելու կապակցությամբ: Օբաման հորդորել է Պուտինին՝ օգտագործել իր ազդեցությունը և համոզել ռուսամետ զինված խմբավորումներին լքել արևելյան ՈՒկրաինայում գրաված շենքերը:
-
15.04.2014|
13:47
The Washington Post և The Guardian պարբերականները արժանացել են Պուլիտցերյան մրցանակի՝ Էդուարդ Սնոուդենի և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության հետ կապված սկանդալային իրադարձությունները լուսաբանելու համար:
-
15.04.2014|
12:23
Փաստորեն ժողովրդավարությունն ու Սահմանադրությունը անհամատեղելի բաներ են: 3-րդ հանրապետության իշխանավորները ՀՀ ժողովրդավարական սահմանադրությունն այնքան են խախտել ու հարմարացրել իրենց շահերին, որ էլ սաղ տեղ չի մնացել:
-
15.04.2014|
12:17
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ՈՒկրաինա կայցելի ապրիլի 21-22-ը՝ հայտնել է ՈՒկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբեյնիսը: Նա նշել է, որ ամերիկյան կողմը «հետաքրքրվածություն է ցուցաբերում Ջո Բայդենի և ՈՒկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի միջև հանդիպում անցկացնելու հարցում»:
-
15.04.2014|
12:15
ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել «ՈՒկրաինայում իրավիճակի սրման համար պատասխանատու» անձանց սև ցուցակը՝ ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
-
15.04.2014|
12:14
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին ասել է, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը անցյալ կիրակի եղել է Կիևում: «Մենք հաստատում են, որ ԿՀՎ տնօրենը եղել է Կիևում՝ Եվրոպա այցի շրջանակներում»,- ասել է Քարնին ճեպազրույցում:
-
15.04.2014|
12:11
ՈՒկրաինայի ԿԸՀ-ի նախագահ Միխայիլ Օխենդովսկին հայտարարել է, որ մայիսի 25-ին նախագահական ընտրությունների հետ կարող է անցկացվել հանրաքվե, բայց նախ պետք է կամ փոխել համաուկրաինական հանրաքվեի մասին օրենքը, կամ առանձին օրենք ընդունել: