-
08.04.2014|
18:45
Հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում. Կալկաթայի ազգային գրադարանում բացվել է հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որին ներկայացվելու են Հայաստանի ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը:
-
08.04.2014|
18:37
Այսօր «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց 2013 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացրած «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» ուսումնասիրության արդյունքները:
-
08.04.2014|
16:35
Ապրիլի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը կարծիք հայտնեց, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը մեկն է` սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրելուց։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է վերգտնի իր վստահությունն արևմտյան երկրների մոտ։
-
08.04.2014|
15:11
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հրավիրել էր քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայով: Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2010թ. հունիսի 1-ից 2013թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների վիճակագրությունը:
-
08.04.2014|
15:10
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն անհրաժեշտ են ուսանողներ կամ շրջանավարտներ հունիսի 20-21-ին կայանալիք «DigiTec Business ֆորումի» կազմակերպչական աշխատանքներում ներգրավման համար: Կամավորական աշխատանքի տևողությունը 2 ամիս է:
-
08.04.2014|
15:01
Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո, թե Հովիկ Աբրահամյանը բոլորի համար ընդունելի թեկնածու է, ՀՀԿ-ում խառնաշփոթ է առաջացել: Ոչ միայն աշխատում են նրան սրբագրել, այլև ապսպրել ժամանակից առաջ չընկնել:
-
08.04.2014|
14:59
Լիբանանում գործող երեք հայկական կուսակցությունները`ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում չհավատալ Քեսաբի իրավիճակի շուրջ տարածվող ստահոդ լուրերին:
-
08.04.2014|
14:57
Բնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա: Ծառայությանը դիմած յուրաքանչյուր քաղաքացի ստանում է սպառիչ պատասխան և աջակցություն ցանկացած խնդրի լուծման հարցում:
-
08.04.2014|
13:53
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 21-22-ը կանցկացնի «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողովին:
-
08.04.2014|
13:51
ՀՀ ապագա վարչապետի թափուր պաշտոնի համար շրջանառվող անուններից ոչ մեկը ինքնուրույն չէ, որպեսզի անկախ գործունեություն վարի: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս նշել է, որ կառավարության աշխատաոճի փոփոխության դեպքում միայն կարելի է խոսել երկրում հնարավոր փոփոխությունների մասին: