-
07.04.2014|
11:26
ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան բարձր հովանու ներքո ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում ապրիլի 20-ին` ժամը 19-ին, Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով:
-
07.04.2014|
00:39
ՈՒկրաինացիների ավելի քան 50 տոկոսը ցանկանում է ՈՒկրաինան տեսնել ԵՄ-ում, իսկ 30 տոկոսից քիչը կողմ է Մաքսային միություն մտնելուն՝ վկայում են Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության արդյունքները:
-
07.04.2014|
00:37
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլը հայտարարել է, որ ԽՎ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի խորհրդարանի հետ:
-
07.04.2014|
00:36
Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալենսան Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է դատել Հաագայում կամ այլ միջազգային դատարանում՝ Ղրիմում իրականացրած գործողությունների համար:
-
07.04.2014|
00:34
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Boeing և General Electric ընկերություններին թույլ է տվել հին ավիացիոն շարժիչների վերանորոգման համար մասեր մատակարարել Իրան, հայտնում է Reuters գործակալությունը։
-
07.04.2014|
00:31
Իրանի պատվիրակության ղեկավար Համիդ Բաեդինեժադը հայտարարել է, որ Վիեննայում կայացած՝ Իրանի և վեցյակի՝ փորձագիտական մակարդակով երկխոսությունները արդյունավետ են եղել: «Տեխնիկական բանակցություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր դիրքորոշումները»,- Իրանի ԶԼՄ-ներին տված մամլո ասուլիսում հայտարարել է նա:
-
07.04.2014|
00:30
Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելը կարող է դրական արդյունք ունենալ Ռուսաստանի տնտեսության համար՝ Բրյուսելում ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
-
07.04.2014|
00:29
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծաղկաձորում անդրադառնալով իր՝ վարչապետ նշանակվելու մասին խոսակցություններին, ասել է, որ իր համար պատիվ է և հպարտանում է, որ կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունի և դասվել է այն թեկնածուների շարքում, ում անունը կարող է շրջանառվել:
-
07.04.2014|
00:28
Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ է ընտրվել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ Ջիմ Թորոսյանին:
-
06.04.2014|
23:24
«Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հրապարակախոս Գայանե Առուստամյանը կարծիք հայտնեց, որ այսօր կան ԶԼՄ-ներ, որոնք զբաղված են հասարակական կարծիքը մանիպուլացնելով, հանրությանը վախի մեջ պահելով: Նա նշեց, որ ինքն առավոտյան կարդացել է մի լուր, թե իբր Լեռնային Ղարաբաղից 1500 գրոհային դեսանտ է իջել Քեսաբում: