ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Անառակ որդու վերադարձը

    Անառակ որդու վերադարձը

    18.03.2014| 12:09
    Խոսքը շատերին հայտնի «Կյանքի խոսք» աղանդի մասին է: Բայց այս անգամ ոչ թե քննադատության առումով, այլ եղբայրական սիրո, քանզի այդ համաշխարհային աղանդի հիմնադիրն ու ղեկավարը այս տարվա մարտի 9-ին ապշեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել իր բազմահազար հոտի առջև:
  • Էլիտարների երկիր, Հայաստա՛նս

    Էլիտարների երկիր, Հայաստա՛նս

    18.03.2014| 12:04
    Չեմ փորձի պատմական անդրադարձ կատարել` ճշտելու համար, թե հայոց թագավորական տների անկումից հետո պահպանվե՞լ են արդյոք պալատական-ազնվատոհմիկ ընտանիքներ, որոնք իրենց ծագումով, նիստուկացով, առանձնահատուկ ավանդույթ-սովորույթներով, վավերաթուղթ կամ խորհրդանշական որևէ իր-առարկայով հանրությանը հայտ կներկայացնեն կամ իշխանություններից կպահանջեն վերականգնել իրենց պատմական-տոհմական իրավունք-արտոնությունները:
  • Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

    Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

    18.03.2014| 12:01
    Որ այս իշխանությունների հասցեին ուղղված բազմաբնույթ քննադատական ելույթներ կարելի է ունենալ, ակնհայտ է: Սակայն երկարատև ընդմիջումից հետո ձեռքս գրչին պարզելը թելադրված է ոչ այդ իրողությամբ, այլ այն հանգամանքով, որ հարթակում դարձյալ ՀՀՇ-ականներդ եք՝ Ձեզ հատուկ ամբարտավանությամբ, ստեղծված իրավիճակի շահարկմամբ, կեղծ արտիստիզմի դրսևորումներով, Ձեր անփառունակ իշխանությունը ռեանիմացիայի ենթարկելու անթաքույց նկրտումներով և այն քողարկված արհամարհանքով, որ ունեցել եք և ունեք ժողովրդի, պետության շահերի ու խնդիրների նկատմամբ:
  • Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին

    Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին

    18.03.2014| 11:58
    Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ռուսաստանին սպառնացել է Ղրիմում Ռուսաստանի գործողություններին ուղղված «ռազմական պատասխանով» և «Mistral» ռազմանավերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի դադարեցմամբ:
  • «Վեդոմոստի». Գերագույն խորհրդի նախագահը խնդրել է Մերձդնեստրը միացնել Ռուսաստանին

    «Վեդոմոստի». Գերագույն խորհրդի նախագահը խնդրել է Մերձդնեստրը միացնել Ռուսաստանին

    18.03.2014| 11:56
    «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի տվյալների, Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայել Բուրլան նամակ է հղել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ խնդրելով Մերձդնեստրը միացնել Ռուսաստանին։
  • Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ

    Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ

    18.03.2014| 11:53
    Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիշիդան հայտարարել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ խորհրդակցությունների դադարեցման մասին:
  • Մեղքը հոգու հիվանդությունն է,  և հիվանդությունը մարմնի մեղքն է

    Մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է

    18.03.2014| 11:12
    Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունի մեր պահեցողության կրոնական արժեքը, նաև իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար նախ նշենք, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի, թե՛ մեթոդի տեսանկյունից: Կարծում եմ, բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը:
  • Ռելսից ընկածի վերջն էլ էս է
  • Կայունության հոմանիշը  այլևս քաոսն է

    Կայունության հոմանիշը այլևս քաոսն է

    18.03.2014| 01:04
    Անգլիական ասացվածքը զգուշացնում է. «Մի արթնացրեք քնած շանը, կարող է կծել»: Պահպանողական անգլիացիները հարկ չեն համարում ասել, որ կարող է նաև չկծել, բայց, մեկ է, պետք չէ քնած շանը արթնացնել: Իսկ քնած արջին արթնացնելը միանշանակ վտանգավոր է. եթե շունը կարող է և չկծել, արջը չի ների: Քնից անպատեհ արթնացած արջը չի վերադառնա իր որջը, մինչև չապահովի հետագա հանգիստ քունը: Կենդանական աշխարհի վարքագծի տարբերությունները գործուն են քաղաքակրթության մեջ, բնականաբար, քաղաքականության մեջ էլ:
  • Աշխարհը կրկին վերաձևվում է

    Աշխարհը կրկին վերաձևվում է

    18.03.2014| 00:59
    Ղրիմի հանրաքվեն կայացավ: Մնում է մարսել: Հանրաքվեի ընթացքին հետևողները Ղրիմում տեսնում էին ԽՍՀՄ կանոններով խաղ, իսկ «քիչ այն կողմ» Կիևը հիշեցնում էր ռազմական պոլիգոն, ուր րոպե անց ասես «սկսվելու» էր երրորդ համաշխարհային պատերազմը: Փորձենք հասկանալ` որ շերտում ինչ է կատարվում: