-
17.03.2014|
22:40
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ՈՒկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
-
17.03.2014|
22:39
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
-
17.03.2014|
22:36
Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկը` Մուսթաֆա Ջեմիլևը, Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկելու Ղրիմում ստեղծված կացությունը: Ջեմիլևը մոտ 20 տարի ղեկավարում էր Ղրիմի թաթարների իրավունքները ներկայացնող Մեջլիսը:
-
17.03.2014|
21:40
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Դանիել Դավիթի «Նոյյան ճանապարհ» բանաստեղծությունների և պոեմների գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Մեծ Եղեռնին:
-
17.03.2014|
18:14
Վրդովմունքով ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի 76-ամյա Ստելլա Առուստամյանն այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող «Կամելոտ» ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է ինչպես «կենդանի» այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն:
-
17.03.2014|
18:10
Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 50%-ը վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի գիրք չի կարդացել, իսկ 60%-ը՝ չի գնել ոչ մի գիրք: Եթե 1970-ականներին երեխաների հետ ընտանիքում գիրք էր կարդում բնակչության 80%-ը, ապա հիմա՝ 7%-ը: Այդ տեղեկատվությունը տրամադրվել է «Գիրքը և ընթերցանությունը՝ ՌԴ-ում մշակութային տարածման գործոն» կլոր սեղանի ժամանակ, որն անցյալ շաբաթ կազմակերպել էր Պետդումայի մշակութային կոմիտեն:
-
17.03.2014|
18:07
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար` Վահան Մարտիրոսյան):
-
17.03.2014|
17:34
Մութ սենյակում կատու փնտրել պետք չէ։ Ամեն ինչ այդպես էլ է պարզ։
Հակառակվելու համար վերը նշվածին հարկ եմ համարում շեշտել, որ մութ սենյակներում էլ են կատուներ լինում։ Դե, ուրեմն, եկեք փնտրենք դրանք։ Օրեր առաջ հեռուստատեսությունն ու մամուլը որպես իրադարձություն ներկայացրեց Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչների քունը խաթարած ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացված աղմուկը։
-
17.03.2014|
17:26
Մարտի 18-20 Երևանում տեղի կունենա «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից` Անդրանիկ Նիկողոսյանի աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի օժանդակությամբ:
-
17.03.2014|
17:21
Գյոթեի ինստիտուտը շահագրգռված է ամբողջ աշխարհում գերմանալեզու գրականության տարածմամբ: