ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա»

    «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա»

    14.03.2014| 15:47
    «Հիմա այստեղ խնդիր կա՝ ընդդիմությունն այլընտրանք է դառնում, թե այլընտրանքն է ընդդիմություն դառնում: Ոնց որ թե առաջինն ա տեղի ունենում»,-այսօր մեկնաբանելով ոչիշխանական չորս ուժերի համագործակցությունը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ընդգծելով, որ պետք է համագործակցությունից առաջ, գաղափարներ ներկայացնեին:
  • ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները կմեղմեն արտագաղթը

    ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները կմեղմեն արտագաղթը

    14.03.2014| 15:19
    ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այսպիսով, ՏՏ ոլորտում գործող նորաստեղծ ձեռնարկություններին, որոնք կունենան ոչ ավելի քան 15 աշխատող, պետությունը կազատի բոլոր հարկատեսակներից՝ սահմանելով շահութահարկի զրոյական դրույքաչափ և թողնելով միայն եկամտահարկի նվազեցված 10 տոկոսանոց հարկը: Ակնկալվում է, որ այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում տարեկան կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների 40-60 նոր ձեռնարկություն։
  • Վենեդիկտովը մնում է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր

    Վենեդիկտովը մնում է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր

    14.03.2014| 14:59
    Այսօր մի քանի ԶԼՄ-ներ հաղորդել են այն մասին, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի տնօրենների խորհրդի քվեարկության արդյունքում նրա գլխավոր խմբագիրը կլինի Ալեքսեյ Վենեդիկտովը: Ռադիոկայանի և բաժնետիրական ընկերության կանոնադրության համաձայն` գլխավոր խմբագրին ընտրում են լրագրողները, այնուհետև` նրան հաստատում է տնօրենների խորհուրդը, որի մեջ մտնում են «Գազպրոմ-մեդիա»-ի ներկայացուցիչները, անկախ տնօրենը և գլխավոր խմբագիրը:
  • Ղրիմը և Ղարաբաղը նույնացնելուց ոչինչ չի փոխվում

    Ղրիմը և Ղարաբաղը նույնացնելուց ոչինչ չի փոխվում

    14.03.2014| 14:31
    Մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեն աշխուժացրել է Հայաստանում խոսակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Կարծիքները հիմնականում երկու խմբի են բաժանվում` Ղրիմի հանրաքվեն կարող է ԼՂՀ համար խնդրի լուծման նախադեպ ստեղծել և Ղրիմի ու ԼՂՀ հարցերը միանգամայն տարբեր հարթություններում են: Երեկ ՀՀ-ում ՈՒկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան ասուլիսում խուսափել է գնահատական տալ այս երկու խնդիրները նույնացնողներին:
  • ՀՅԴ-ն պատրաստ է անգամ ՀՀԿ-ի հետ համագործակցել

    ՀՅԴ-ն պատրաստ է անգամ ՀՀԿ-ի հետ համագործակցել

    14.03.2014| 14:11
    «Մենք կողմնակից չենք միաժամանակյա, մեկանգամյա քայլերի, մենք առաջարկների կողմնակից ենք և այդ ուղղությամբ այսօր լրջորեն աշխատում ենք: Այս քայլը կավարտվի, կտեսնենք ուր հասանք, փոփոխություններ եղան, թե ոչ, կորոշենք անելիքը: Այս փուլում դնել մեծ փաթեթ՝ իրատեսական չէ ու անարդյունավետ է: Եթե մենք չենք ունենալու նոր որակի իշխանություն, որևէ բան այս երկրում չի փոխվի: Իսկ սա աշխատանք է պահանջում, ոչինչ չի արվում մեկ օրում»:
  • «Ժառանգության» համար ԲՀԿ-ն ընդդիմադիր է

    «Ժառանգության» համար ԲՀԿ-ն ընդդիմադիր է

    14.03.2014| 13:24
    Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցություններն անդրադարձան ԲՀԿ-ի շուրջ ստեղծվող համախմբմանը: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ իշխանական ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն չորս ուժերի համագործակցությանը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ դա հանգեցնելու է ամբողջական իշխանափոխության:
  • Շիրակում նշվեց Եղիշե Չարենցի 117-ամյակը

    Շիրակում նշվեց Եղիշե Չարենցի 117-ամյակը

    14.03.2014| 13:06
    Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ այդ առիթով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էին այց Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրված Ե. Չարենցի կիսանդրու մոտ` ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ բանաստեղծին:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Եվրամայդան. խաղեր հանուն գահի

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Եվրամայդան. խաղեր հանուն գահի

    14.03.2014| 13:05
    Եվրամայդանի ժողովուրդը պայքարեց իր սոցիալական վիճակի լավացման, իր սեփական կամքը թելադրելու իրավունքի համար, արդյունքում ստացավ թեյով բուտերբրոդներ և օլիգարխ-նահանգապետներ, որոնք իշխանության եկան ժողովրդի վրա կրակող դիպուկահարների միջոցով:
  • Ռուսներն ապշեցնում են

    Ռուսներն ապշեցնում են

    14.03.2014| 13:03
    Սոչիում ընթացող ձմեռային տասնմեկերորդ պարալիմպիկ խաղերում պարզապես փայլուն են հանդես գալիս Ռուսաստանի պատվիրակները, որոնց ակտիվում է արդեն տասնվեց ոսկե, տասնութ արծաթե և տասներեք բրոնզե մեդալ:
  • Այսպիսի ապտակ

    Այսպիսի ապտակ

    14.03.2014| 13:02
    Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ ութերորդում «Տոսնոյից» կրած պարտությունը «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը որակել է որպես խայտառակություն: