-
14.03.2014|
01:25
...թե վերջին շրջանում ԱԺ-ում կրկին փորձեր են արվում խորհրդարանական ճգնաժամ «ստեղծելու», որի ընթացքում սպիտակ ձիու վրա կհայտնվի ԱԺ նախագահը ու կկարգավորի բոլոր հարցերը: «Գովազդի մասին» օրենքը եկավ ապացուցելու, որ պառլամենտում ու ՀՀԿ-ի ներսում առավոտներն այնքան էլ խաղաղ չեն, ու խաղաղ չեն առաջին հերթին տնտեսական ազդեցությունների գոտում:
-
14.03.2014|
01:23
Հայաստանը նոր «ռիսկի» առջև կկանգնի Ղրիմում մարտի 16-ին նախատեսված հանրաքվեից հետո. ճանաչե՞լ այն, թե՞, ինչպես եղավ Աբխազիայի ու Օսիայի դեպքում, պահպանել «ոսկի» լռություն:
-
14.03.2014|
01:20
ԱԺ ոչիշխանական ուժերի միավորման փորձը Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների բեկումնային դրվագն է: Գաղափարախոսական տարբեր ճակատներում գտնվող, անձնական հակակրանք ունեցող ու միմյանցից վիրավորված քաղաքական գործիչներին փորձում է միավորել Հայաստանի ամենահարուստ մարդը` Գագիկ Ծառուկյանը:
-
14.03.2014|
01:18
-Պարոն Նահապետյան, ինչո՞ւ չմասնակցեցիք «Գովազդի մասին» օրենքի քվեարկությանը, ասում են` բոյկոտ եք իրականացնում. ո՞ւմ դեմ: Դա քաղաքակա՞ն որոշման արդյունք էր:
-Ես այդպես չէի ձևակերպի. քաղաքական առումով հստակ էր մոտեցումը: Դա ոչքաղաքական մոտեցման արդյունք էր:
-
14.03.2014|
01:16
Հայաստանի կոմունիստական կուսակցության շուրջ առաջացած խմորումներին այսօր «Իրատես de facto» ակումբում վերստին անդրադարձան կոմունիստներ ԱՇՈՏ ՊԱՊՅԱՆԸ, ԲՈՐԻՍ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ և ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք մտահոգված էին այն հարցով, որ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը կանոնադրական խախտումներով է ընտրվել:
-
14.03.2014|
01:03
«Իրատես de facto»-ի հյուրն է Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-
14.03.2014|
00:43
Տարօրինակ տպավորություն են գործում հայկական լրատվամիջոցները։ Երբեմն զարմանում ես՝ մի՞թե նրանց Արևմուտքից են կառավարում։ Բավական է մի նոր թեմա ի հայտ գա, և մերոնք գրեթե դադարեցնում են այն թեմաների լուսաբանումը, որոնք այս կամ այն ելքով նաև մեր շահագրգռության տարր են պարունակում։
-
14.03.2014|
00:27
Իմ կամ իմ գործընկերներից մեկի մոտ տեսնո՞ւմ եք ջղաձգումներ: Նույնը` խուճապի հետ կապված: Մենք ողջունում ենք նրանց սերիալային հավաքները կոնյակի գործարանում: Շատ ենք կարևորում, թող հավաքվեն, քննարկեն, լուծումներ առաջարկեն:
-
14.03.2014|
00:25
«Իրատես de facto»-ի նախորդ համարում անդրադարձել էինք այն հարցին, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իր գործունեության մասին տեղեկություններ չի տրամադրում: Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի ամբիոնից «հիմնադրամների» հարցով մշտապես ելույթ ունեցող ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:
-
14.03.2014|
00:23
ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հայրը՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, աշխատանքից ազատվելու «սպառնալիքի տակ է»։