-
08.03.2014|
11:10
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է մինչև օգոստոս: Ռոմպեյը նշել է, թե համաձայնագրեր կստորագրվեն նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ:
-
08.03.2014|
11:08
Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, միջազգային հարաբերությունների վերլուծաբան Հենրի Քիսինջերը The Washington Post թերթում առաջարկում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մի քանի սկզբունքներ:
-
08.03.2014|
11:04
ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը, որ ապահովում է վեհաժողովի գործունեությունը նստաշրջանների միջև դադարների ժամանակ, Փարիզում անցկացված հանդիպման արդյունքներով Ուկրաինայի նոր իշխանություններին է դիմել ազգային միասնությունը խաթարող գործողություններից ու հայտարարություններից զերծ մնալու կոչով:
-
08.03.2014|
11:03
Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:
-
08.03.2014|
11:01
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը որոշել է մտնել Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես Ռուսաստանյան Դաշնության սուբյեկտ:
-
08.03.2014|
11:00
Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը ոչ լեգիտիմ են համարում Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ուկրաինան:
-
08.03.2014|
10:59
Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը ոչ լեգիտիմ է որակել Ղրիմի հարցը հանրաքվեով կարգավորելու Ղրիմի խորհրդարանի որոշումը:
-
08.03.2014|
10:57
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին:
«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի իրադարձությունները համարելով լուրջ մտահոգության առարկա:
-
08.03.2014|
10:56
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե մարտի 30-ի ընտրություններից հետո երկրում կարող են փակվել YouTube վիդեոհոսթինգի և Facebook սոցցանցի կայքերը:
-
08.03.2014|
10:53
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախապես չծրագրված այցով գտնվում է Հորդանանի Ակաբա քաղաքում՝ քննարկելու Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցերը՝ գրում է իսրայելական «Հաարեց» թերթը: