ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • ՈՒկրաինայի ողբերգությունը շարունակվում է,  բայց սպառնում է վերածվելու զավեշտի

    ՈՒկրաինայի ողբերգությունը շարունակվում է, բայց սպառնում է վերածվելու զավեշտի

    07.03.2014| 11:46
    Փետրվարի 28-ից մինչև մարտի 3-ն ընկած ժամանակամիջոցը թե՛ սպասված, թե՛ անսպասելի զարգացումներ բերեց ուկրաինական ողբերգության սցենարում։ Սպասվածը ռուս և ռուսախոս բնակչության ապստամբությունն էր այն մարզերում, ուր նրանք ճնշող մեծամասնություն են կազմում։ Այժմ Չերկասիից մինչև Զապորոժիե համատարած իշխանափոխություն է։ Մարդիկ քշում են այն նույն օլիգարխներին, ովքեր, ով բացահայտորեն, ով էլ գաղտնի, փող են տվել Կիևի «մեյդանին»։ Ղրիմի թեման առհասարակ առանձին հարց է։
  • Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ (հեքիաթի վերջում վիշապը սատկո՞ւմ է)

    Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ (հեքիաթի վերջում վիշապը սատկո՞ւմ է)

    07.03.2014| 11:43
    Հավատում եմ, այն էլ ինչպես, շնորհաշատ տիկին Կարինե։ Հավատում եմ և պնդում, որ գալիք վերափոխումների օրերին հարթակներում և ամենուր ազատատենչ տիկնայք հայկազուն պիտի լինեն առաջին դիրքերում և այրաց աջ ուսին սատար կանգնելով` այրվեն ու լույս դառնան վասն հայրենյաց։ Այրվելը, անշուշտ, փոխաբերական իմաստով, լույս դառնալը, իհարկե, ուղղակի։
  • Ղրիմի հանրաքվեն անօրինական կհամարվի

    Ղրիմի հանրաքվեն անօրինական կհամարվի

    07.03.2014| 11:41
    Ղրիմի իրավիճակի վերաբերյալ հանրաքվեի առաջարկը հակասում է միջազգային իրավունքին և Ուկրաինայի Սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ:
  • ՈՒկրաինացիները բոյկոտում են ռուսական ապրանքները

    ՈՒկրաինացիները բոյկոտում են ռուսական ապրանքները

    07.03.2014| 11:37
    Ուկրաինայի խանութներում գնորդներին օգնում էն բոյկոտել ռուսական ապրանքները: Օրինակ՝ Billa ցանցի սուպերմարկետներում Ռուսաստանում արտադրված ապրանքների վրա փակցված են համապատասխան թղթեր` ՌԴ դրոշի պատկերով:
  • Միակ ճանապարհը դեպի առաջ

    Միակ ճանապարհը դեպի առաջ

    07.03.2014| 11:35
    Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի իրադարձություններն անվանել է սառը պատերազմից հետո եվրոպական անվտանգությանը ամենալուրջ սպառնալիք:
  • Հռոմը համաձայնության քաղաք չդարձավ

    Հռոմը համաձայնության քաղաք չդարձավ

    07.03.2014| 11:33
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իրավիճակից ելնելով, երկու օր շուտ են հանդիպել Հռոմում:
  • Ճնշումն անհրաժեշտ է երկխոսության դուռ բացելու համար

    Ճնշումն անհրաժեշտ է երկխոսության դուռ բացելու համար

    07.03.2014| 11:31
    «Եվրամիությունը պետք է Ռուսաստանի վրա հզոր ճնշում գործադրի, որպեսզի ստիպի քաղաքական կարգավորման գնալ Ուկրաինայի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ԵՄ արտահերթ վեհաժողովից առաջ, որտեղ անդամ երկրների առաջնորդները պետք է քննարկեն Ղրիմի հարցը և ԵՄ պատասխանը Ռուսաստանի գործողություններին:
  • Մարդու կերպարը Անրի Մատիսի ցուցահանդեսում

    Մարդու կերպարը Անրի Մատիսի ցուցահանդեսում

    07.03.2014| 11:31
    Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆեռարա նահանգի Ալմաստե դղյակում անցկացվում է ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Անրի Մատիսի գործերի ցուցահանդեսը:
  • Լավրով. «Մեզ սպառնալը ևս սպառնալիք է»

    Լավրով. «Մեզ սպառնալը ևս սպառնալիք է»

    07.03.2014| 11:29
    ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումն արդեն սպառնալիք է՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտին:
  • Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել 4536 գողացված գտածոներ

    Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել 4536 գողացված գտածոներ

    07.03.2014| 11:27
    Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել գողացված և ապօրինաբար երկիր բերված 4536 գտածո՝ հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության նախարարը։ Վերականգնումը տևել է 13 տարի, գտածոների 68 առարկաներից կազմված վերջին խմբաքանակը երկիր է վերադարձել այս շաբաթ: