-
04.03.2014|
18:37
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի գործողություններն անվանել է «աղաղակող ագրեսիա» և նախազգուշացրել, որ Ամերիկան և մնացած երկրները շատ խիստ կարձագանքեն։ Հավանական պատժամիջոցների թվում են մուտքի վիզաների մերժումը, Ռուսաստանի հաշվեհամարների սառեցումը, առևտրի ոլորտում տուրքերի ավելացումը և ներդրումային տուգանքները։
-
04.03.2014|
18:35
Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկելու է Ուկրաինայի խնդիրը։
-
04.03.2014|
18:32
Սպիտակ տունը ԱՄՆ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի անունից հրապարակել է Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն, ըստ որի՝ դրանք հակասում են Մեծ յոթնյակի և Մեծ ութնյակի որդեգրած սկզբունքներին և արժեքներին։
-
04.03.2014|
18:31
Արևմուտքը մտադիր է խիստ հակադարձել Ռուսաստանի ագրեսիային։
Տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները հայտարարել են, որ չեն մասնակցի հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։
-
04.03.2014|
18:28
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 3-ի երեկոյան ընդունեց Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող հայտարարություն, որի համաձայն` Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ռուսաստանի ոտնձգությունները:
-
04.03.2014|
17:52
Մարտի 4-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
-
04.03.2014|
17:50
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր:
-
04.03.2014|
17:27
Պատմաբան, կրոնագետ և քաղաքագետ, Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին հեռացրել են համալսարանից: Պատճառը գիտնականի հակապատերազմական ելույթն էր և «Վեդոմոստի» թերթում նրա՝ վերջերս հրապարակված հոդվածը:
-
04.03.2014|
17:21
Վերջին շրջանում ՀՀԿ-ականները բավականին «անողոք» են դարձել քաղաքական մրցակիցների հանդեպ: Եթե առաջ առանձնակի ջանասիրություն չէին ցուցաբերում իրենց հասցեին արված վիրավորանքներին պատասխանելու համար, հիմա իրավիճակը փոխվել է:
-
04.03.2014|
17:17
Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթի քննարկումները չեն դադարել: Խոսվել է ամեն ինչի մասին` սկսած առաջին նախագահի կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին արված մեծ պատվից` Բիձինա Իվանիշվիլու հետ համեմատությունից, վերջացրած Հայաստանի` ՄՄ մտնելու «անշրջելիության» մասին գնահատականով: Իհարկե նաև` մարտիմեկյան այդ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը չհիշատակելու մասին: